27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Ադրբեջանի՝ շոու սարքելու փորձերը, տապալվեցին

ՀՀ արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը ճեպազրույցի ընթացքում անդրադարձավ Լելե Թեփեի բարձունքի ֆոնին մի խումբ ռուս գործիչների լուսանկարին և հայտարարություններին:

«Դուք կարծում եք, որ Ադրբեջանի հաշվին ռուս փորձագետները, որոնք ճամփորդել են այդ երկրով, այլ հայտարարություններ պետք է անեի՞ն։ Պարզ է, որ դա թատերականացված  ներկայացում է, որի նպատակն այդ հայտարարություններն էին։  Այդ նույն հայտարարությունները, որոնք ադրբեջանական լրատվամիջոցները երեկ տարածում էին, միգուցե, գրվել են այլ տեղ և տրվել էին ընդամենը հնչեցվելու այդ փորձագետներին։ ՌԴ-ի դիրքորոշումը ՀՀ-ի և Արցախի հետ կապված հայտնի է, բազմիցս հնչեցվում է ամենաբարձր մակարդակով՝ այդ թվում և մեր խորհրդարանական գործընկերների մակարդակով։ Ադրբեջանը փորձում էր շոու սարքել, և դա շատ լավ տապալվեց»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ Լելե Թեփեի գագաթին եղած ռուս գործիչների թվում էին՝  ՌԴ Պետդումայի պատգամավոր Դմիտրի Սավելևը,  եվրասիական միջազգային շարժման առաջնորդ Ալեքսանդր Դուգինը, հասարակական գործիչ Մաքսիմ Շևչենկոն, ռազմական փորձագետ Իգոր Կորոտչենկոն և այլք:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ