Կմասնակցենք ոչ միայն խորհրդարանական, այլև՝ ՏԻՄ ընտրություններին. Ա. Ղուկասյան /տեսանյութ/
Անդրիաս Ղուկասյանը «Հենարան» մամուլի ակումբում լրգարողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ իրենք պատրաստվում են մասնակցել ոչ միայն խորհրդարանական այլ նաև ՏԻՄ ընտրություններին:
«Մեր կուսակցության գաղափարախոսությունը սոցիալ-ազատականն, որը համարում է, որ երկրի կառավարման հարցում անհրաժեշտ է անշեղորեն հետևել ազատ ձեռներեցության և բարեխիղճ մրցակցության սկզբունքներին: Մենք գտնում ենք, որ պետությունը պետք է ներդրումային ծրագրերով իր դերակատարությունն ունենա տնտեսության մեջ»,-նշեց Ղուկասյանը:
Ինչո՞ւ հենց «Հայ կառուցողական կուսակցություն» հարցին անդրադառնալով, նա ասաց, որ հայ հեղափոխական ժամանակաշրջանն ավարտվել է ու հայ կառուցողական դարաշրջանն է մեկնարկում, և հենց դրանով էլ պայմանավարոված է կուսակցության անվանումը:
«Մեր շահառուները բոլոր այն տնտեսական միավորումներն են, որոնք պետք է շահագրգռված լինեն Հայաստանում տնտեսական ծրագրերի ընդլայնմամբ»,-շեշտեց Ղուկասյանը և հավելեց, որ իրենց ընտրողները լինելու են մարդիկ, ովքեր այդ ծրագրերի հետ կապված սպասելիքենր են ունենալու:
Ղուկասյանի խոսքով՝ իրենք հանրության հետ ավելի պարզ կապեր են հաստատելու և մարդկանց հետ խոսելու են իրենց բնակավայրի զարգացման տեսլականի շուրջ. «Մենք շեշտը դնում ենք Հայաստանի հավասարաչափ զարգացման վրա»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 30-ին Հայաստանի քաղաքական դաշտում ծնվել է նոր՝ «Հայ կառուցողական» կուսակցությունը: Նորաստեղծ կուսակցության նախագահը Անդրիաս Ղուկասյանն է:
Առավել մանրամասն՝ տեսանյութում: