Ի՞նչ եղանակ է սպասվում հանգստյան օրերին. օթերևութաբանները նախազգուշացնում են
Առաջիկա 5 օրվա եղանակի կանխատեսում
Հանրապետության տարածքում`
Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արևմտյան` 3-8 մ/վ:
Օդի ջերմաստիճանը հունիսի 29-ից հուլիսի 1-ը կբարձրանա 3-4 աստիճանով, այնուհետև էապես չի փոխվի:
Երևան քաղաքում`
Հունիսի 29-ի ցերեկը, 30-ին, հուլիսի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Երևան քաղաքի հունիսի 30-ի բազմամյա կլիմայական տվյալներ.
• Օդի առավելագույն ջերմաստիճան` 36.80C (1996 թ.)
• Օդի նվազագույն ջերմաստիճան` 11.50C (2001 թ.)
• Օդի միջին օրական ջերմաստիճան` 24.20C
Օթերևութաբանները նախազգուշացնում են՝ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: