27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սահմանում իրավիճակը չափազանց լարված է, հսկայական կուտակումներ կան

«Սահմանում իրավիճակը չափազանց լարված է, կուտակումներ կան եւ սպասվում է հակառակորդի կողմից էսկալացիա»: Henaran.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Աղասի Ենոքյանը՝ անդրադառնալով սահմանային իրավիճակին:

«Սահմանում կուտակումները հսկայական են: Այս կուտակումները բերում են նաեւ Հայաստանի կողմից համապատասխան պատրաստվածություն, մեր զորքերն էլ գտնվում են բավականին լարված վիճակում, որովհետեւ ամեն պահ սպասում են սադրանքների»,-ասաց նա:

Քաղաքագետի խոսքով՝  մինչեւ 2016 թ.-ը մեզ թվում էր, թե Ադրբեջանը պատերազմ չի սկսի, հիմա այլ սպասումներ կան. «Հիմա, եթե մենք նայում ենք քաղաքական տեսանկյունից, հասկանում ենք, որ Ադրբեջանն իր խնդիրները չի լուծել՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության դաշտում: Ադրբեջանը դիվանագիտական ասպարեզում չի կարողանում լուծել իր խնդիրները, եւ հիմա պետք է փորձի ուժի կիրառման սպառնալիքի մեթոդը՝ դրանք լուծելու համար: Իհարկե, որեւէ երաշխիք չկա, որ նա դրանով իր վիճակն ավելի չի վատթարացնի, բայց համենայնդեպս, հիմա իրենց մոտ փորձում են մերժել դիվանագիտական ճանապարհը»,-նշեց Ենոքյանը:

Մեր հարցին՝ այս լարված իրավիճակում Հայաստանում ռազմաքաղաքական վերնախավի փոփոխությունը վտանգավոր չէ՞ր՝ Աղասի Ենոքյանը պատասխանեց, որ ոչ. «Նշանակվել են պրոֆեսիոնալ զինվորականներ: Ավելին՝ մինչեւ այս եղած ՊՆ նախարար Վիգեն Սարգսյանը պրոֆեսիոնալ զինվորական չէր , նրա փոխարեն նշանակվել է բավականին պատրաստված պաշտոնյա: Գլխավոր շտաբի պետի հարցն էլ մասնագիտական է, բայց ես չեմ կարծում, որ մեր մի գեներալը մյուսին զիջում է իր պատրաստվածությամբ, որովհետեւ բոլորն էլ մասնակցել են մարտական գործողություններին, բոլորն էլ ունեն բավականաչափ բարձր զինվորական պատրաստվածություն, աշխարհընկալում: Չեմ կարծում, որ Նիկոլ Փաշինյանը կվերցներ ավելի վատ գեներալի կնշանակեր»,-ավելացրեց նա: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ