“Москва слезам не верит”
«Լեռնային Ղարաբաղի հարցերը չեն կարող մեզ չանհանգստացնել։ Դուք գիտեք, որ Ռուսաստանը հանդես է գալիս այդ հակամարտության խաղաղ կարգավորման օգտին… Բոլոր նրանք, ովքեր հանդես են գալիս հարաբերությունների սրման օգտին, բոլոր նրանք, ովքեր չեն լսում ժողովրդի խոսքերն ու ցանկությունը՝ խաղաղ ապրելու մասին, իհարկե, գնում են լարման ճանապարհով։ Մենք պետք է ամեն ինչ անենք այդ ճանապարհը կանխելու համար։ Ադրբեջանը միշտ ճիշտ եւ կառուցողական դիրքորոշում է որդեգրել՝ կապված Լեռնային Ղարաբաղի հարցի հետ»,- ըստ «ՌԻԱ Նովոստի»-ի՝ հայտարարել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Վյաչեսլավ Վոլոդինը Ադրբեջանի խորհրդարանի նախագահ Օկթայ Ասադովի հետ հանդիպման ժամանակ։
ՌԴ Պետդումայի նախագահի հայտարարությանն արձագանքել է ՀՀ ԱԳՆ խոսնակը: Տիգրան Բալայանը մասնավորապես նշել է. «ՌԴ գործադիր իշխանությունը գտնում է, որ ղարաբաղյան հիմնախնդիրը պետք է կարգավորվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում, այն առաջարկությունների հիման վրա, որոնք ներկայացվել են համանախագահների կողմից: Եվ այդ դիրքորոշումը շաբաթը մեկ վերահաստատում է ՌԴ ԱԳՆ խոսնակը»,- նշել է Տիգրան Բալայանը: