Ողբերգական ավտովթար Մյասնիկյան պողոտայում /ֆոտո/
Հունիսի 23-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 17:10-ի սահմաններում, Մյասնիկյան պողոտայում, «Ռիցար» հյուրանոցային համալիրի դիմաց Toyota մակնիշի 23 MV 333 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել ծառին և գլխիվայր շրջվել: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը տեղում մահացել է: Այս մաին տեղեկացնում է shamshyan.com-ը:
Օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով, խմբի պետ Կարեն Մաթևոսյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև ԱԻՆ «Աղետների բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի հերթապահ խումբը՝ հերթապահ բժշկի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 51 բժիշկների խումբը, ովքեր արձանագրել են, որ վարորդը մահացել է: Դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողները՝ Երևանի ՃՈ պետ Արման Հակոբյանի գլխավորությամբ: