11 Ապրիլի, Ուրբաթ, 2025
KFC

Ժիրայր Սեֆիլյանը ազատ արձակվեց

Շուշիի առանձակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը, «Հիմնադիր խորհրդարանի» համակիր Գևորգ Սաֆարյանը, Ներսես Պողոսյանը, Սասունիկ Կիրակոսյանը, Հրայր Թոփչյանն ու Գալուստ Գրիգորյանը դատարանի դահլիճից ազատ արձակվեցին։ Վերաքննիչ դատարանը բավարարեց պաշտպանների միջնորդությունը նրանց կալանքը փոխելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ Ժիրայր Սեֆիլյանի , Գևորգ Սաֆարյանին և Ներսես Պողոսյանին ազատ արձակելու համար անձնական երաշխավորություն էին ներկայացրել «Ծառուկյան» և «Ելք» դաշինքի պատգամավորները: Ժիրայր Սեֆիլյանը, հիշեցնենք, անազատության մեջ էր արդեն շուրջ 2 տարի, քաղաքացիական ակտիվիստ Գևորգ Սաֆարյանը ևս անազատության մեջ էր 2016 թվականից, նա Ամանորի գիշերը ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով դատապարտվել էր 2 տարվա ազատազրկման։

Պատժի ժամկետի ավարտից հետո նրան մեղադրանք առաջադրվեց Ժիրայր Սեֆիլյանի և մյուսների գործով, այս անգամ նրան դատապարտել էին 5 տարվա ազատազրկման։ Այս գործով անցնող մյուս չորս ամբաստանյալները ևս երկու տարի եղել են անազատության մեջ:

Ամբաստանյալներից միայն մեկն է պատիժը կրել և հայտնվել ազատության մեջ, նա Հովհաննես Պետրոսյանն էր, փաստաբանների պնդմամբ հենց նրա ցուցմունքի հիման վրա էր քրեական գործ հարուցվել:

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ