24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Արցախում բարեփոխումների ծրագրեր են քննարկվել

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հունիսի 12-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ ոլորտի պատասխանատու պաշտոնյաների հետ քննարկելու հարկային բարեփոխումների համալիր ծրագիրը: Ֆինանսների նախարար Արթուր Հարությունյանը զեկուցել է իրականացվող աշխատանքների ընթացքի մասին՝ նշելով, որ հարկային բարեփոխումների հայեցակարգը պատրաստ է կառավարության հաստատմանը ներկայացվելու:

Պետնախարարը շեշտադրել է, որ մշակված եւ կառավարության քննարկմանը ներկայացված հայեցակարգն ընդունելուց առաջ նախ անհրաժեշտ է այն հանրային լայն քննարկման դնել, եւ հանձնարարել է առաջիկա օրերին այդուղղությամբ սկսել աշխատանքները՝ ներգրավելով շահագրգիռ կազմակերպություններին: Գ. Մարտիրոսյանը ֆինանսների նախարարության պատասխանատուների հետ հանդիպմանը կարեւորել է Արցախումգործարար միջավայրի բարելավման ուղղությամբ իրականացվող շարունակական քաղաքականությունը եւ այդհամատեքստում հանձնարարել է առաջարկներ ներկայացնել փոքր տնտեսվարող սուբյեկտների հարկային բեռի թեթեւացման ուղղությամբ:

Պետնախարարը հանձնարարել է նաեւ առաջիկայում իրականացվելիք բարեփոխումներինպատակով առաջարկներ ներկայացնել ծրագրային բյուջետավորման ներդրման եւ գանձապետական համակարգի վերաբերյալ: Խորհրդակցության ընթացքում Գ. Մարտիրոսյանը հետաքրքրվել է 2019թ. բյուջետային գործընթացին առնչվողհարցերով եւ կարեւորել է, որ լուրջ ուշադրություն դարձվի միջնաժամկետ ծախսային ծրագրի կազմմանը: Անդրադառնալով անբարեխիղճ հարկատուների կողմից կուտակված ժամկետանց պարտավորություններին՝ Գ.Մարտիրոսյանն ընդգծել է, որ անհրաժեշտ է դրանք եւս վերանայել եւ ֆինանսների նախարարին հանձնարարել էկարճ ժամկետներում կոնկրետ առաջարկներ ներկայացնել՝ անպայման հաշվի առնելով դրանց ծավալն ուկառուցվածքը:

«Մեր խնդիրն է փոքր եւ միջին տնտեսվարողի կողքին կանգնելը եւ պետական հնարավորաջակցություն ցուցաբերելը: ՓՄՁ ոլորտը մշտապես կգտնվի պետական քաղաքականության հոգածության ներքո»,-նշել է Գ. Մարտիրոսյանը: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաեւ Հայաստանի Հանրապետությունում կենսաթոշակային նորօրենքի՝ կուտակային համակարգի պարտադիր բաղադրիչի հուլիսի 1-ից ուժի մեջ մտնելու եւ Արցախում դրանհամարժեք քայլեր ձեռնարկելու, ինչպես նաեւ հանրապետության ֆինանսական ու հարկային դաշտերին վերաբերողայլ հարցեր:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ