24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նունե Եսայանը զզվում է քաղաքականությունից

Երգչուհի Նունե Եսայանը Henaran.am-ի հետ զրույցում, պատասխանելով այն հարցին, թե ինչու Հայաստանում ընթացող հեղափոխական շարժման ընթացքում իրեն չտեսանք հարթակում՝ իր ընկերների կողքին, պատասխանեց, որ այս տարիների ընթացքում  հասարակությունը միշտ իրեն դարձրել է ազգի թշնամի, ասելով, որ վերջինս  կառավարության կողմնակից է. «Ես պասիվ քաղաքացի եմ»,-ասաց  նա, ապա հավելեց՝  որևէ շարժման իրեն չենք էլ տեսնի:

Երգչուհու  խոսքով՝ ինչպես նախկին կառավարությունում, այնպես էլ ներկա կառավարությունում ինքը ընկերներ ունի, սակայն քաղաքականության հետ կապ չունի, ավելին՝ զզվում է քաղաքականությունից, պատերազմներից և դրանց առաջացրած հետևանքներից:

Պատասխանելով մեր այն հարցին՝ արդյոք սա առիթ չէր ևս մեկ անգամ ապացուցելու,  որ ինքը կախում չունի նախկին կառավարությունից, նա  ասաց. «Ես երբեք որևէ մեկից կախում չեմ ունեցել: Ես շատ գնահատում եմ այն, ինչ կատարվեց մեր երկրում, մեր երիտասարդներին ծափահարում եմ, որ կարողացան ինչ-որ բան փոխել այս երկրում, կապրենք, կտեսնենք, դա էլ չգիտենք՝ ինչպես կլինի: Մենք ուզում էինք լինել ազատ, անկախ, բայց ինչ է լինելու, որևէ մեկը չի կարող ասել: Փառք տանք Աստծուն, որ լավ լինի, մեր ուզածով լինի, ինչի համար այս ամենը արվել է, այդպես էլ լինի»,-ասաց նա: Ի հավելում իր խոսքի՝ երգչուհին շեշետեց, որ ինքը, իր երեխաները և իր ընտանիքը հայրենիքից երբևէ որևէ տեղ  չեն հեռանալու:

Ինչ վերաբերում է մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում Սարդարապատի հարյուր ամյակին նվիրված համերգին ներկա չլինելուն, նա նախ նշեց, որ իրեն չեն դիմել, սակայն եթե դիմեին, պետք է մերժեր, քանի որ նախապես համաձայնել էր մասնակցել մարզերում կազմակերպած համերգներին  և այդ օրը ելույթ է ունեցել Արտաշատում:

«Կարծում եմ, որ դա նախկին կառավարության կազմակերպած համերգն էր, որը, ըստ իս, կներեք՝ չհաջողված համերգ էր և հարիր չէր հարյուրամյակին»,-ասաց նա:

Նունե Եսայանը հայտարարեց, որ այսուհետև կպատժի բոլոր այն մարդկանց՝ կապ չունի՝ լրատվամիջոց է, թե Ֆեյսբուքում քոմենթ գրող, ովքեր  իրեն, իր ընտանիքին կկպչեն և  կեղծ  լուրեր կտարածեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ