24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Գուցե նոր իշխանություններն ի վիճակի չեն հասկանալ Նախիջեւանից սպառնացող վտանգը. Իրավունք

Ադրբեջանական կողմ՛ը հայտարարում է, որ 11 հազար հեկտար առաջ են եկել Նսւխիջեւանի կողմից: Հայկական կողմն էլ չի հերքում՝ միայն ճշգրտելով, որ խոս­քը ոչ թե հեկտարների, այլ որոշակի դիրքերի տեղաշարժման մասին է: Եվ եթե նախկինում Ն. Փաշինյանն ու այլ ընդդիմադիրներ խոսում էին նախկին իշխանու­թյունների պատճառով 800 հեկտար հանձնելու մասին, հիմա տարօրինակ լռու­թյուն են պահպանում: Ավելին՝ այն փորձում են «կոմպենսացնել»՝ հանրությանը ներկայացնելով նախիջեւանյան կողմից հայկական բարելավված դիրքերը ցուցադրելով, որն, ի դեպ, ամենեւին էլ նոր իշխանության ձեռքբերումը չէ, այլ եղել է շատ ավելի վաղ: Հակառակորդի կողմից նախիջեւանյան տեղաշարժի եւ դրա հնարավոր հետեւանքների մասին «Իրավունքը» զրուցեց 90-ականներին պաշտ­պանության նախարարությունում ամենսւբարձր պաշտոնները զբաղեցրած եւ այժմ ՌԴ-ում բնակվող ԽՍՀՄ եւ Հայաստանի գեներալ-լեյտենանտ ՆՈՐԱՏ ՏԵՐ ԳՐԻԳՈՐՑԱՆՑԻ հետ: ըստ նրա՝ այն, ինչ տեղի է ունենում այսօր Նախիջեւանում, հակա­ռակորդի՝ շատ վաղուց մտածած զաղափարն է:

«ՍԱ ՎՏԱՆԳԱՎՈՐ ԵՐԵՎՈՒՅԹ է»

Ադրբեջանն ուզում էր գրավել Արցախը, Զանգեզուրը եւ Նախիջեւանից հարձակվել Երե­ւանի վրա: Եվ հիմա նրանք կոնկրետ աշ­խատանք են տանում այս ուղղությամբ: Ի դեպ, ասեմ, որ Նախիջեւանում մնացել է հին սովետական դիվիզիան, որը նախկի­նում նախատեսված էր Իրան-Թուրքիա սահմանի պաշտպանության համար: Բայց երբ Խորհրդային Միությունը փլուզ­վեց, այդ դիվիզան վերածվեց մարտա­կան դիվիզիայի, եւ այնտեղ գործում է թուրքական բանակը, ու առհասարակ այնտեղ ամեն ինչ թուրքական է: Նախիջեւանի ուղղությամբ բոլոր բարձունքները մերն է եղել, բայց հիմա նրանք ինչ-որ կերպ վերցրել են իրենց վերահսկողու­թյան տակ որոշ բարձունքներ եւ այնտե­ղից սպառնում են Հայաստանին: Գիտեք, սա վտանգավոր երեւույթ է, մենք 90- ական թվականներին՝ Արցախյան պա­տերազմի ժամանակ, այդ բարձունքները պահել ենք մեր ձեռքում եւ թույլ չենք տվել հակառակորդին, որ նա ինչ-որ քայլեր անի մեր դեմ: Իսկ հիմա ինչ-որ կերպ առաջ շարժվելոն՝ անընդհատ նրանք մեզ սպառնալու են: Հիշեք, որ Ալիեւը հայտա­րարում էր, թե Երեւանը իբրեւ իրենց քա­ղաքն է, իսկ դրան մեր Անվտանգության խորհուրդը ոչ մի ուշադրություն չդարձ­րեց, նույնիսկ ՀԱՊԿ ներկայացուցիչներն այդ ագրեսորին չարձագանքեցին:

Իհար­կե, այն, որ Նւսխիջեւանից կարող են այ­սօր հարձակվել Երեւանի կամ ընդհան­րապես Հայաստանի վրա, քիչ հնարավոր է, բայց այդ ագրեսոր Ալիեւը կարող է այն­քան անխոհեմ լինել, որ քայլեր ձեռնարկի Հայաստանի դեմ, հետո ներողություն խնդրի, թե սխալվել եմ, որովհետեւ Հայաստանն անկախ հանրապետություն է եւ ՀԱՊԿ անդամ: Իսկ յուրաքանչյուր հար­ձակում Հայաստանի վրա, նշանակում է հարձակվել Ռուսաստանի, Բելառուսի, Տաջիկստանի, Ղրղզստանի եւ Ղազախստանի վրա:

«ԱԼԻԵՎԸ ԿԱՄԱՑ-ԿԱՄԱՏ ԻՐ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿՅԱՆՔԻ է ԿՈՉՈՒՄ»

-Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ հենց այսօր Ադրբեջանը որոշեց որոշակի ակտիվություն դրսեւորել Նախիջեւանի կողմից:

– Որովհետեւ Ալիեւի անընդհատ հայտարարություններն այն մասին, որ Հայաստանը մերն է, հայերը զավթել են մեր հողերը, եւ նրանց ամբողջ լոբբիստական աշխատանքը մնաց անպա­տասխան եւ անարձագանք: Բոլորին թվում էր, թե սա ծիծաղելի է, իսկ Ալիեւը, տեսնելով, որ բոլորը լռում են, ինքը վերահաստատում է իր գործողություն­ները եւ կամաց-կամաց կյանքի է կոչում այն, ինչ ասել է: Ինչո՞ւ այսօր, դժվար է ասել, գուցե Հայաստանում նոր իշխա­նություն է եկել, եւ այն ի վիճակի չէ հասկանալ իրավիճակը, թե ինչ է եղել եւ ինչպես պատասխանել: Դժվար է այս ամենը գուշակել, բայց, համենայնդեպս, Սերժ Աարգսյանը քաջատեղյակ էր այս ամենից եւ նման դեպքում միանգամից ՀԱՊԿ-ում եւ այլուր հարցը կբարձրացներ: Իսկ նոր իշխանություն­ները գուցե հիմա դեռ չեն հասկացել ինչն է խնդիրը եւ ինչպես պետք է պայ­քարել այդ ագրեսորի դեմ: Այ սա շատ տհաճ երեւույթ է: Պետք է չմոռանանք, որ Նախիջեւանը մեր տարածքն է, եւ պետք է հարցը դնենք Ռուսաստանի առաջ, որպեսզի չեղարկվի 1921 թվա­կանի մարտի 16-ի Մոսկովյան պայմա­նագիրը, որով Խորհրդային Հայաս­տանից Նախիջեւանը վերցրին եւ տվե­ցին Ադրբեջանին: Երբ այս հարցերը բարձրացնենք Ռուսաստանի առաջ, այդ ժամանակ կլինի խաղաղություն եւ հանգստություն:

«ԱԴՐԲԵՋԱՆՆ ԷԼ ՊԱՐՏԱՎՈՐ է ՄԵՐՈՆՑ ԹՈՒՅԼ ՏԱԼ ՄՈՏԵՆԱԼ ԻՐԵՆՑ ԳԵՐԵԶՄԱՆՆԵՐԻՆ»

-Ի դեպ, այս ֆոնին ադրբեջանա­կան կողմը դիմել է ՀՀ ԶՈւ հրա­մանատարությանը՝ խնդրելով թույլատրել որոշ քաղաքացիների մոտե­նալ Գյուննութ ավերակ բնակավայրի հա­րավային արվարձանի գերեզմանատեղի­ներին: Նման խնդրանք այդ հատվածում Ադրբեջանական կողմը հայտնել է առա­ջին անգամ, մերոնք էլ բավարարել են խնդրանքը՝ որպես մարդասիրական քայլ, ինչին ի պատասխան էլ՝ հերթական զոհն ունեցանք սահմանում հենց այդ օրը: Ի՛նչ կասեք այս մասին:

– Սա նորմալ երեւույթ է, շատ լավ է, իսկ ինչո՞ւ թույլ չտային մոտենալ իրենց գերեզմաններին: Ճիշտ են արել, բայց պետք է չմոռանանք, որ պարոն Ալիեւը վերջերս հայտարարեց, թե հայերը ավերել են իրենց գերեզմանները, մինչ­դեռ իրենք մեր եկեղեցիներն են ավերել, իսկ սրա մասին ոչ ոք չի խոսում: Ոչինչ, այս երեւույթը վատ չէ, բայց պետք է դիմել, որ իրենք էլ մերոնց թույլ տան մոտենալ մեր գերեզմաններին ու եկեղեցիներին, չնայած նրանք ամեն ինչ ոչնչացրել են:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարււմ :

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ