24 Ապրիլի, Ուրբաթ, 2026
KFC

Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի համար կոկորդին կանգնած ոսկոր է

«Հունիսի 13-ին Արցախում պատրաստվում են ինչ-որ բաներ կազմակերպել։ Դա հիշեցնում է ուղտի պարը կամրջի վրա։ Նման բաներ անել պետք չէ։ Առանց այդ էլ Հայաստանը Ադրբեջանի ու Թուրքիայի համար կոկորդին կանգնած ոսկորի է նման. հարկավոր է շատ զգույշ լինել»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Նավասարդյանը։

Henaran.am-ի հարցին, թե ինչպես է  բանախոսը վերաբերվում նրան, որ օրերս Հայկական կողմը թույլ է տվել ադրբեջանցի խաղաղ բնակիչներին կարճ ժամանակով մոտենալ Գյուննութի գերեզմանատեղիին, Նավասարդյանը պատասխանեց. «Ի՞նչ է, հանկարծ ադրբեջանցիները որոշեցին գնալ, նամա՞զ անել Գյուննութի գերեզմաններում․ քաղաքականության մեջ հենց այնպես ոչինչ չի լինում։ Ասել, որ այստեղ ուրիշ հարցեր ու վտանգներ չկան, կլիներ քաղաքական կարճատեսություն»,- նշեց նա:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ