24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

«Աստղիկ» ԲԿ-ում երեխան մահացած է ծնվել. հարուցվել է քրեական գործ

Այսօր տեղեկություն էր տարածվել, որ «Աստղիկ» բժշկական կենտրոնում երեխան մահացած է ծնվել: Henaran.am-ի թղթակիցը կապ է հաստատել ոստիկանության ԶԼՄ-ների հետ կապի բաժնի պետ Զարզանդ Գաբրիելյանը հետ: Վերջինս ինֆորմացիան հաստատելով ասաց,  որ  ոստիկանությունը դեպքի մասին հաղորդում է ստացել: 
«Հունիսի 8-ին՝ ժամը 12:50-ին քաղաքացին զանգահարել է ոստիկանություն և հայտնել, որ հունիսի 7-ին ընկերոջ կնոջը տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն, որտեղ հայտնել են, որ երեխայի հետ ամեն ինչ նորմալ է, սակայն հաջորդ օրը ծննդաբերելիս երեխան մահացած է ծնվել, որի համար կասկածում են, որ մեղավորը բժիշկներն են»,-հայտնեց Գաբրիելյանը:

Ոստիկանությունից ասացին, որ  ծննդկանի ամուսնուց ընդունվել է հաղորդում, դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն, կատարվում է հետաքննություն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ