«Էշ-էշ մի խոսա». ԱԺ-ում կրքերը հունից դուրս եկան (տեսանյութ)
Հարգելի Պարոն Մելքումյան, խնդրում եմ այսուհետ ելույթ ունենալիս նախագահ Սերժ Սարգսյանի մասին խոսելիս չօգտագործել քաղաքական բռնապետ արտահայտությունը: Այսօր խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին դիմեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սամվել Ֆարմանյանը՝ հավելելով, որ պետք չի ասել բաներ, որոնց համար հաջորդ պահին հնարավոր է զղջալ:
Մելքումյանն էլ արձագանքեց. «Հարգելի պարոն Ֆարմանյան, զսպեք ձեր մոլուցքը հակադարձելու եւ բոլոր արտահայտությունները ընկալեք քաղաքական հարթության վրա: Այն, ինչ կա, հենց այդպես էլ կա, կարողացեք ընկալել հավուր պատշաճի իրականությունը: Բոլոր հարցադրումները գտնվում են քաղաքական հարթության վրա»:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանն էլ դիմեց իր ընդդիմախոսներին. «Երբ բնակվում ես ապակե տնակի մեջ, չարժե հարեւանների հետ կռիվ անել՝ քարեր նետելով»:
Տեղից «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Արթուր Մանուկյանն էլ տեղից նետեց. «Էշ-էշ մի խոսա»:
Աշոտյանն արձագանքեց. «Ձայնդ»: Իրավիճակը շիկացավ: Աշոտյանն ու Արթուր Մանուկյանը փորձեցին հաշիվներ պարզել հենց դահլիճում, սակայն մյուս պատգամավորները փորձում էին հանդարտեցնել: