14 Սեպտեմբերի, Կիրակի, 2025
KFC

Ինձ խնդրեցին, ասացին, որ իր վիճակը ծայրահեղ ծանր է. Միքայելյանը՝ Նորատուսցի Ալիկից (տեսանյութ)

«Ես Ալիկ Բանդուրյանին (Նորատուսցի Ալիկ-հեղ.) ընդհանրապես չեմ ճանաչում»,-այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը: Նա նշեց, որ ընդամենը միջնորդագիր է ստորագրել, որովհետև իրեն խնդրել են: «Ինձ խնդրեցին, ասացին, որ իր վիճակը ծայրահեղ ծանր է: Ընդամենը ստորագրել եմ՝ հիվանդության հետ կապված, բայց եթե իմանայի՝ հանրության մեջ նման հնչեղություն կստանար, չէի անի»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ իր այս քայլն ավելի խորքային հիմքեր ունի: «Ես եղել եմ կալանավոր, այդ տարիների ընթացքում մեծ խոչընդոտներ են եղել կալանավայրերում, որ հիվանդ մարդիկ քաղաքացիական հիվանդանոցներում պետք է բուժվեն: Պռոբլեմ ա եղել, ես եմ միջնորդել, որ այդ մարդկանց տանեն հիվանդանոցներ բուժման համար: Շատ դեպքերում չեն տարել, մարդիկ մահացել են հենց կալանավայրերում»,- իր արարքն այսպես բացատրեց պատգամավորը: Նշենք որ Նորատուսցի Ալիկի համար Սասուն Միքայելյանի հետ միջնորդություն էին ստորագրել մի քանի ԲՀԿ-ական պատգամավորներ: 

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ