11 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Վարչապետի պաշտոնում որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չեմ մտնելու. Ն. Փաշինյան

«Վարչապետի պաշտոնում որևէ կոռուպցիոն գործարքի մեջ չեմ մտնելու»,-այսօր Ազգային ժողովում ներկայացնելով կառավարության ծրագիրը՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: Նա նշեց, որ իր պաշտոնը չի օգտագործելու որևէ բիզնեսի համար, ամեն ինչ սկսելու է իր ընտանիքից: «Վարչապետի պաշտոնում անձամբ ինձ համարում եմ ցանկացած ներդրման ապահովողը»,-հավելեց նա ու նշեց՝ նույնը պահանջում է նաև կառավարության բոլոր անդամներից:

«Հայաստանում բոլոր գործարարներն ազատվում են բոլոր տեսակի կոռուպցիոն պարտավորություններից, ցանկացած դատախազ, միլպետ, ով կփորձի փայ մտնել, հակաօրինական գործել, իմ անձնական թշնամին է լինելու»,-ասաց նա:

Վերջինս նշեց, որ բոլոր հնարավոր միջոցները ձեռնարկելու են գործարար մարդու իմիջի բարձրացման համար: «Գործարարներին ազատելու են հարկային թնջուկներից»,-հայտարարեց նա:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ