26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Չարություն խորհեց անգամ անկողնու մեջ

Մեղանչելիս անօրենը մտքում այս է ասում, թե իր աչքի առաջ Աստծու երկյուղ չկա՛: Նենգամտե՛ց այդպես, որ գուցե չգտնի անօրենությո՛ւնն իր արած և չատի՛ այն: Խոսքերն իր բերանի նե՛նգ են և անօրե՛ն, չկամեցա՛վ փնտրել ու ճանաչել բարի՛ն և չարությո՛ւն խորհեց անգամ անկողնու մեջ: Այն ճամփեքով գնաց, որոնք բարի չէին և դադար չտվեց չար գործելուց: Ողորմությունը Քո երկնքում է, ո՛վ Տեր, ճշմարտությունը Քո ամպերի՛ն է հասնում: Արդարությունը Քո, ինչպես լեռնե՜րն, Աստվա՛ծ, իրավունքները Քո խո՜րն են, ինչպես ձորեր. մարդ ու անասունին Դո՛ւ ես կյանք ընձեռում: Ողորմությունը Քո բազմացրի՛ր, և փնտրեցին մարդու որդիք Քո հովանին, հույս դրեցին ապրել հզո՛ր թևերիդ տակ: Պիտի արբեն նրանք Քո Տան պարարտությամբ, և պիտի տաս նրանց, խմե՜ն ու լիանա՜ն՝ անթիվ հեղեղներից Քո օրհնության:

Քեզանից է բխում, Տե՜ր, աղբյուրը կյանքի, լույսը տեսնում ենք մենք Քո՜ երեսի Լույսով: Թող Քո ողորմության արեգակը ծագի, ուղիղ սրտով մարդիկ թող որ Քեզ ճանաչեն՝ արդարությո՜ւնը Քո մի՛շտ կենդանի: Ամբարտավան ոտքեր թող մեր վրա չելնե՛ն և մեղավոր ձեռքեր չդողացնե՛ն էլ մեզ: Անօրեններն ամեն պիտի ընկնե՜ն- գնա՜ն, մերժվելով պիտի հավե՛րժ ոտքի չելնեն:

Գրաբարից փոխադրությունը՝ Մաքսիմ Ոսկանյանի

 Սաղմոս 35
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ