Հավանաբար, կորոշենք, որ հանրային վայրերում է ծխելն արգելվում. նախարար
«Մենք, հավանաբար, կորոշենք, որ հանրային վայրերում է ծխելն արգելվում։ Մենք պետք է միջոցներ ձեռնարկենք, որ այդ արգելքը չխախտվի։ Եթե մենք ուզում ենք, որ այդ արգելքը չխախտվի 5000 դրամ տուգանքով, ուրեմն եկեք չարգելենք. ինչո՞ւ ենք արգելում, թող բոլորը ծխեն ու այդ գումարը չվճարեն»,-այսօր Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքով՝ տուգանքը չպետք է լինի վճար՝ ինչ-որ ծառայությունից օգտվելու համար։
«Նոր խմբագրման մեջ կարող է նոր մոտեցում որդեգրենք՝ կենտրոնանանք ոչ թե ծխող անձի, այլ հաստատության վրա, այսինքն` հաստատությունն ինքը շահագրգրռված լինի, որ իր մոտ չծխեն»,- բացատրեց նախարարը: