27 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Գազը կանջատեն` ռուսներին պիտի վճարել

“Մինչեւ հիմա ընդառաջում էինք, հիմա էլ չենք սպասելու, մուծեք, կարգադրել են անջատել գազը, 2 օր ժամանակ ունեք”,-նման կոչ են անում գազի հսկիչները բնակիչներին: Ինչպես նշեցին սպառողները Henaran.am-ի հետ զրույցում, չնաած պարտքերին, մինչ օրս նախադեպ չի եղել, որ չվճարման դեպքում գազամատակարարումը  դադարեցվի: Մինչդեռ հիմա արդեն առաջվանը չէ:

“Գուցե մտածեցին ցուրտ ա, մեկ ա ուր ենք փախնելու, պիտի մուծենք էդ ռուսների փողը”,-նշեցին մեր զրուցակիցները:

Henaran.am-ի հետ հեռախոսազրույցում “Գազպրոմ Արմենիա” ընկերության մամուլի պատասխանատու Շուշան Սարդարյանը, ընկերությունը առաջնորդվում է սպառողի հետ կնքած պայմանագրի կետերով: “Պայմանագրում հստակ ամրագրված է, թե կենցաղային գազ սպառող բաժանորդի գազամատակարումը երբ եւ ինչպես է դադարերցվում”,-ասաց նա:

Ըստ այդ պայմանագրի, բաժանորդը  սպառած գազի համար վճարում է վճարման փաստաթղթում նշված ժամկետի ներկայացման ամսաթվին հաջորդող 7 օրվա ընթացքում: Եթե այդ ժամկետում չի վճարում, ապա գրավոր հիշեցվում է  բաժանորդին եւ նախազգուշացվում գազի պարտքի մասին:

“Նախազգուշացումից երեք օրից հետո վճարում չլինելու դեպքում դադարեցվում է գազամատակարարումը”,-ասաց Շուշան Սարդարյանը՝ ավելացնելով, որ հավաքագրված գումարներով է վճարվում ռուսական կողմին:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ