07 Ապրիլի, Երեքշաբթի, 2026
KFC

Իրանի քաղաքացին հատել է պետական սահմանը և հայտնվել Արցախում

Իրանի Իսլամական հանրապետության տարածքից ԻԻՀ քաղաքացի է մուտք գործել Արցախի Հանրապետություն,  տեղեկացնում է Արցախի ոստիկանությունը։ 

Ըստ աղբյուրի՝ հունիսի 1-ին Արցախի Հանրապետության Գլխավոր դատախազությունից ստացվել է նյութեր ոստիկանության Հադրութի շրջանային բաժին այն մասին, որ մայիսի 18-ին ժամը 19:00-ի սահմաններում Իրանի Իսլամական Հանրապետության Համադան քաղաքի բնակիչ՝ 1988թ. ծնված Հասան Ղոլանի Սայաթ Ալին, Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից առանց սահմանված փաստաթղթերի, Արաքս գետով անցնող կամրջով հատել է Արցախի Հանրապետության պետական սահմանը։

Նշվում է, որ նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում սահմանապահների կողմից հայտնաբերվել է Հադրութի շրջանի «Խուդաֆերին» կոչվող տեղամասում և բերման է ենթարկվել Արցախի Ազգային անվտանգության ծառայություն:

KFC

Արխիվ

Ապրիլի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930   
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ