18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

ՕԵԿ-ը նիստ է հրավիրել

Այսօր Արթուր Բաղդասարյանի նախագահությամբ տեղի է ունեցել ”Օրինաց երկիր” կուսակցության քաղաքական խորհրդի հերթական նիստը:

Քաղաքական խորհրդում քննարկվել և հավանության է արժանացել կուսակցության ղեկավար մարմնի` քաղաքական խորհրդի անդամների կուսակցական-կազմակերպչական և տարածքային պատասխանատվության ամրագրման մասին հարցը:

Քաղխորհուրդը քննարկել և ընդունել է քաղաքական խորհրդի և վարչության անդամների` իրենց մասով կատարած աշխատանքների մասին պարբերաբար հաշվետվություն ներկայացնելու ժամանակացույցը:

ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանը կարևորել է նոր համակարգի ներդրումը, նշել, որ այն կնպաստի կուսակցական շինարարության ամրապնդմանը, ինչպես նաև կուսակցության տարածքային կազմակերպությունների աշխատանքների առավել արդյունավետ կազմակերպմանը:

Քաղխորհրդում նաև քննարկվել են Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական օրակարգին առնչվող մի շարք այլ խնդիրներ, ինչպես նաև կուսակցության գործունեությանն առնչվող կազմակերպական հարցեր:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ