18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Հիշեցում /վիդեո/

”Ի գիտություն ադրբեջանցի և թուրք իշխանությունների՝ այս տարիների ընթացքում Արցախի ժողովուրդը ապացուցեց, որ ինքն է իր ճակատագրի դարբինը”,-այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի հայտարարությունը, ով Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հերթական հանդիպման ժամանակ հայտարարել էր՝ ՛՛քանի դեռ չի լուծվել Արցախյան հիմնախնդիրը և տարածքները հետ չեն հանձնվել Ադրբեջանին, հայ-թուրքական հարաբերությունների ամբողջական վերականգնման մասին խոսելն իմաստ չունի՛՛:

Շարմազանովը շեշտեց, որ ղարաբաղյան հարցում Թուրքիան անելիք չունի: 

՛՛Թուրքիան այնքան խնդիրներ ունի իր ներսում ազգային փոքրամասնությունների հետ կապված, որ ճիշտ կլինի Եվրամիություն գնացող երկրում իրականացնեն ժողովրդավարական բարեփոխումներ, այլ ոչ թե ամեն ասուլիսին նոր նախապայմաններ առաջ քաշեն: ՀՀ–ի որևէ նախապայման ընդունելի չէ՛՛,-նկատեց ԱԺ փոնախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ