03 Մարտի, Երկուշաբթի, 2025
KFC

«Բոլորը հասկանում են, որ վաղ, թե ուշ Ղարաբաղը կվերադառնա բանակցային սեղան»

 «Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի» նախագահ, նախագահի խորհրդական Թեւան Պողոսյանի խոսքով՝ Ադրբեջանը մոտ ժամանակներս կփորձի աշխարհին ապացուցել, որ այն արդեն 100 տարեկան է՝ փորձելով այդ «իրադարձությունը» ծառայեցնել իր քաղաքական շահերին։ Միաժամանակ, նախագահի խորհրդականի խոսքով, Հայաստանում լուրջ արմատական փոփոխություններ եւ քաղաքական իշխանության փոխակերպում է տեղի ունեցել, որը միջազգային հանրության աչքում ավելի դրական երեւույթ է։ «Ինչ վերաբերում է Փաշինյանի մոտեցմանն ու դիրքորոշմանը բանակցային գործընթացին Ղարաբաղի մասնակցության մասին, ապա դա նոր բան չէ»,–ասաց Պողոսյանը։ Փորձագետի կարծիքով՝ բոլորը հասկանում են, որ վաղ, թե ուշ Ղարաբաղը կվերադառնա բանակցային սեղան, դա գիտակցում են նաեւ Մինսկի խմբի համանախագահները։ 

«Նիկոլ Փաշինյանի խոսքերը պետք է ներկայացնենք հետևյալ մեկնաբանությամբ. եթե Ադրբեջանում կա լուրջ մոտեցում, որ իրենք ուզում են խաղաղ բանակցային լուծում գտնել, ուրեմն պետք է գիտակցեն, որ Արցախը պետք է լինի բանակցությունների սեղանի շուրջ»,-ասաց Պողոսյանը:

Թևան Պողոսյանը նշեց, որ Ադրբեջանն այս պահին այդ մոտեցումը չունի, նա շարունակվում է զինվել, շարունակում է ամրապնդել իր սահմանները:

Ադրբեջանը, Թեւան Պողոսյանի կարծիքով,հասկանում է, որ չի կարող իր բոլոր ակնկալիքները ղարաբաղյան կարգավորման հարցում իրականացնել միայն խաղաղ ճանապարհով։

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ