27 Փետրվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Արման Խաչատրյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի հանդիսատեսի դատին

Ժողովրդական երգիչ Արման Խաչատրյանը շուտով նոր տեսահոլովակ կներկայացնի հանդիսատեսի դատին:

Այս մասին երգիչը նշեց Henaran.am-ի հետ զրույցում։

«Տեսահոլովակը նկարահանվել է  «Լույսն ես իմ»   երգի հիման վրա։ Երգի հեղինակը Տիգրան Մելքոնյանն է, գործիքավորողը՝ Գևորգ Հովհաննիսյանը, իսկ  տեսահոլովակի ռեժիսորը  Տիգրան Ավետիսյանն է։ Ընդգծեմ, որ գլխավոր դերակատարուհին դերասանուհի, երգչուհի Անուշ Ավագյանն է։ Երգը սիրո պատմություն է, իսկ մնացած փակագծերն այս պահին չեմ ուզում բացել․ թո՛ղ անակնկալ լինի իմ հանդիսատեսի համար։ Հունիսի սկզբին տեսահոլովակը կներկայացնեմ հանդիսատեսի դատին», –  նշեց Արման Խաչատրյանը։

Հարցին՝  քանի որ սա Ձեր առաջին տեսահոլովակն էր, ինչո՞ւ որոշեցիք հենց այս երգի հիման վրա տեսահոլովակ նկարահանել, երգիչը պատասխանեց․ «Այս երգն ինձ համար շատ հոգեհարազատ դարձավ, ուստի որոշեցի, որ հենց դրա հիման վրա էլ պետք է նկարահանվի իմ առաջին տեսահոլովակը:
Նկարահանման աշխատանքներն անցել են հետաքրքիր ու ջերմ մթնոլորտում․ հուսով եմ՝ հանդիսատեսին դուր կգա մեր նոր աշխատանքը»։
32929970_1524875670967570_6060173634608037888_n 32878094_1524875807634223_4863424685984972800_n 32856120_1524875764300894_5903350943973376000_n

32811108_1524875827634221_8787388119931420672_n 32837435_1524875857634218_5888136194125987840_n

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ