19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքների երաշխավորումն ու ապահովումն է. Արտակ Զեյնալյան

Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը մայիսի 16-ին մասնակցել է Հայաստանում առաջին անգամ կազմակերպվող Մարդու իրավունքների համաշխարհային հռչակագրի ընդունման 70- ամյակին նվիրված փառատոնի բացման պաշտոնական արարողությանը:

 «Հոդված 3 իրավունքի փառատոնը», որն այս տարի կրում է «Երիտասարդ, արի՛ սովորենք» խորագիրը կազմակերպվել  էր ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի և Հայաստանում ԵՄ պատվիրակության հետ համագործակցությամբ:

Նախարար Արտակ Զեյնալյանը շնորհակալություն է հայտնել «Հոդված 3» ակումբի հիմնադիրներին և նշել, որ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունում իր  ամենասիրած  հոդվածը հենց  երրորդն է, որտեղ ամրագրված  է, որ մարդը բարձագույն արժեք է, որ Հայաստանի Հանրապետությունն ապահովում ու պաշտպանում է մարդու իրավունքները, և որ հանրային իշխանությունը  սահմանափակված է  անմիջականորեն գործող իրավունքով:

Նախարարի խոսքով, Հայաստանի Հանրապետության բովանդակությունը, իմաստը, նպատակը մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդու իրավունքների երաշխավորումն ու ապահովումն է: «Երբ ասում ենք բարձրագույն արժեք, պետք է գիտակցենք, որ դրան հավասար ոչինչ չկա, չի կարող հավասարության մեջ դրվել որևէ այլ համակարգ, այլ արժեք»,- ընդգծել է Արտակ Զեյնալյանը՝ վստահեցնելով, որ այսօրվա Կառավարությունը կոչված է իրականացնելու Սահմանադրության մեջ Հայաստանի ժողովրդի կողմից ներառված այդ առաջադրանքը: Նախարարի խոսքով, նոր Կառավարությունը խնդիր է դրել, որպեսզի  համաժողովրդական պայքարի արդյունքում արձանագրված բոլոր հարցերը ներառվեն Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարության ծրագրում և լուծվեն:

Փառատոնի բացման արարողությանը ներկա են եղել նաև  ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը, ՄԱԿ-ի մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփը, այլք:

 

 

ՀՀ ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ