Սեքս` ամուսնացած տղամարդու հետ
Ամուսնացած սիրեկան ունենալը նշանակում է մշտապես լինել հանրության քննադատության առարկան: Չգիտես ինչու` կանանց ավելի շատ են քնննադատություններ հասնում, քան տղամարդկանց, ովքեր լքում են իրենց օրինական 2-րդ կեսին: Չնայած այդ ամենին, գեղեցիկ սեռի ներկայացուցիչներն ավելի հաճախ սիրավեպ են սկսում ամուսնացած տղամարդկանց հետ: Որո՞նք են դրա դրական եւ բացասական կողմերը: Ի՞նչն է ազատ աղջկան գրավում ամուսնացած տղամարդու հետ սիրավեպում:
Առաջին հերթին դա սեքսն է` ռոմանտիկ եւ կրքոտ, քանի որ հենց նա է ընտրել ձեզ` ամուսնական ձանձրալի կյանքից խուսափելու համար: Շատերին դուր է գալիս այս “սցենարը”: Հազվադեպ հանդիպումները դրական զգացողություններ են հաղորդում, իսկ հեռավորությունը եւ ժամանակը ստիպում են կարոտել: Բացի այդ, իրենց բացակայությունը տղամարդիկ լրացնում են նվերներով, որոնք սիրում են կանայք: Անկասկած ամենամեծ պլյուսը կենցաղն է, որը չեք վարում ձեր ընտրյալի հետ, դուք տեսնում եք միայն նրա ուժեղ կողմերը, իսկ թույլ կողմերին չեք հասցնում ծանոթանալ կարճատեւ հանդիպումների ընթացքում: Հանդիպելով ամուսնացած տղամարդու հետ` դուք մշտապես ազատ կին եք մնում, ով ինքնուրույն է վարում իր կյանքը:
Ամեն դեպքում նման կապերից ավելի շատ շահում են տղամարդիկ: Նրանց ձեռնտու է, երբ տանն իրեն սպասում է սիրող կինը, իսկ դրսում` սիրուհին: Այն աղջիկները, որոնք սիրահարվում են ամուսնացած տղամարդկանց, դատապարտված են մեկուսացման արտաքին աշխարհից, քանի որ տղամարդիկ իրենց հետ հանդիպում են այնպիսի վայրերում, որտեղ նրանց ոչ ոք չի տեսնի: Կանացի տոներին եւ այլ միջոցառումների նրանք ստիպված են մենակ գնալ: Ակամայից խանդ է առաջանում սիրելիի կնոջ նկատմամբ, քանի որ նրա հետ ամուսինը կարող է գնալ ուր ցանկանա, գիշերային գուրգուրանքներն էլ են նրան բաժին հասնում: Ինչքան ավելի են ձգվում հարաբերությունները ամուսնացած տղամարդու հետ, այնքան ավելի են նրանք տանում դեպի փակուղի: Տղամարդու համար ամեն դեպքում էլ լավ է:
Հետեւաբար, ընտրելով սիրուհու ոչ կայուն դերը` լավ մտածեք` արժե՞ արդյոք լավագույն տարիները վատնել մի մարդու վրա, ով ձեր մեջ ոչ թե մարդ է տեսնում, այլ խաղալիք: