28 Դեկտեմբերի, Saturday, 2024
KFC

Պահել սրտի խաղաղությունը` անգամ ամենաձախորդ իրադրության մեջ

Հետևեք միայն Իմ առաջնորդությանը: Զգույշ եղեք, որպեսզի ակամա չհետևեք ձեր նախաձեռնություններին. նմանվեք այն մանկանց, որոնք վախենում են հեռանալ մոր կողքից: Ձեր իմաստության վրա կասկած ունենալը և Իմ Իմաստությանը վստահելը` ձեզ խոնարհություն կսովորեցնի: Խոնարհությունը ինքն իրեն փոքրացնել չի նշանակում, այլ` մոռանալ Ես-ը: Ոչ’ ավելի. մոռանալ Ես-ը, որովհետև, դուք պետք է հիշեք Ինձ:

Պետք չի ակնկալել, որ աշխարհի մեջ ամեն ինչ ներդաշնակ լինի: Մի տենչացեք ապրել մի այնպիսի շրջապատի մեջ, ուր բոլոր մարդիկ համաձայնության մեջ լինեն ձեզ հետ: Ձեր պարտքն է` պահել սրտի խաղաղությունը` անգամ ամենաձախորդ իրադրության մեջ: Ներդաշնակությունը միշտ ձեզ հետ կլինի, երբ ձեր լսողությունը լարեք` ընկալելու համար Երկնքի Երաժշտությունը:
Միշտ կասկածեք ձեր անձի կարողության կամ իմաստության վրա, երբ կամենում եք իրերը կարգի բերել ու իրենց բնական վիճակների մեջ հաստատել. եթե այդ բաները Ինձ թողնելով` խնդրեք Ինձնից կարգի բերել դրանք, դուք կկարողանաք թեթև ու ուրախ սրտով շարունակել ձեր ճանապարհը: Ես Եմ Իմաստությունը: Միայն Իմ Իմաստությունը կարող է անսխալ որոշում կայացնել մի որևէ գործի վերաբերյալ. կամ կարգավորել որևէ խնդիր: Ուրեմն` Ինձ ապավինեք. ամեն ինչ ճիշտ ընթացք կստանա:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ