Տորնադոյի մեջ հայտնված փուչիկային քաղաքականությունը. “Հայոց արծիվներ”
“Իրավունքը” արտաքին քաղաքական հարցերի շուրջ զրուցել է “Հայոց արծիվներ” կազմակերպության նախագահ Խաչիկ Ասրյանի հետ:
Հարց – Պարոն Ասրյան, Ձեր գործունեության մեջ Դուք միշտ ցուցաբերում եք կոշտ մոտեցումներ, հատկապես արտաքին քաղաքականությանն ուղղված, ու նամանավանդ Ադրբեջանի հետ կապված: Առաջիններից մեկը եղաք, ով շատ կոշտ դատապարտեց Սաֆարովի արտահանձման գործընթացը:
Ինչպե՞ս կգնահատեք Արևմուտքի և Արևելքի պետությունների, միջազգային տարբեր հեղինակավոր կազմակերպությունների քննադատություններն ուղղված և՛ Հունգարիային, և՛ Ադրբեջանին:
Պատ. – Միանգամից պատասխանեմ` շատ բացասական, քանզի քննադատական խոսքերից բացի ավելին տեղի չունեցավ: Ինձ երբեք չի հետաքրքրել և չի հետաքրքրում ո՛չ Արևմուտքի, ո՛չ էլ Արևելքի պետական մարմինների, հեղինակավոր կառույցների շողոքորթական, կարեկցական հայտարարությունները, քննադատությունները Հունգարիայի կառավարության լկտի շահամոլական գործողությունների` մարդասպան Սաֆարովին Ադրբեջանին հանձնելու որոշման վերաբերյալ: Գիտե՞ք ինչու, որովհետև 1915 թվականին նույն արևմտյան և արևելյան պետությունների կողմից նույնպես եղան սրտաճմլիկ հայապաշտպան հայտարարություններ՝ ուղղված վիժվածք երիտթուրքերի գործողություններին: Ինչի՞ հասանք և ի՞նչ ունեցանք. 1,5 միլիոնից ավելի հայերի կոտորած և մի քանի հարյուր հազար քառակուսի կիլոմետր մեր ապուպապերի քրտինքով ստեղծած, պաշտպանած բնակավայրերի զավթում: Իսկ աշխարհը պապանձվեց:
Մի՞թե նույն պատմությունը չի կրկնվում այսօր, մի՞թե նույն նավթադոլարային պայմանավորվածությունները չեն գայթակղում Արևմուտքին և Արևելքին: Եվ ուզում եք, որ հայ ժողովուրդը 21-րդ դարասկզբի ամենախայտառակ ու նողկալի համագործակցությանը պատասխանի թղթե շերեփի քաղաքականությա՞մբ: Իհարկե, ո՛չ: Ես կոնկրետ և գործնական առաջարկություն եմ անում Արևմուտքի և Արևելքի բոլոր պետություններին և նրանց առաջնորդներին. եթե իրականում մտահոգված եք Հունգարիայի և Ադրբեջանի կառավարությունների կողմից մարդկության հանդեպ իրականացրած կաշառակերության ամենանողկալի դրսևորմամբ և արդարության ու ճշմարտության արժեքային համակարգի ոչնչացման գործընթացներով, ապա Երկիր մոլորակի ժողովուրդների առաջ կոնկրետ քայլերով, գործողություններով, անհրաժեշտության դեպքում ուժային մեթոդներով, ստիպողաբար ֆաշիստական Ադրբեջանից ետ պահանջեք մարդասպան Ռամիլ Սաֆարովին և վերադարձրեք մոլորված Հունգարիայի արդարադատությանը, որպեսզի պահպանեք ձեր ժողովրդավարության սկզբունքները, արդարության համար պայքարի ձեր իրական ներդրումների ճշմարտությունը, ու փրկեք ձեր հեղինակությունը, իսկ եթե ոչ, ապա ձեր կեղծ, շինծու, ողորմելի հայտարարությունները կլինեն ընդամենը տորնադոյի մեջ հայտնված փուչիկային քաղաքականության արդյունք և, որը շատ շուտով կուղղվի ձեր դեմ:
Միաժամանակ հպարտ եմ հայոց նախագահ Սերժ Սարգսյանի իմաստուն, սառնասիրտ և վճռական քայլի, այն է` Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների դադարեցման համար:
Հարց – Ի՞նչ է պետք անել, որպեսզի անցյալի սխալները չկրկնվեն:
Պատ. – Երկիր մոլորակում բնակվող ողջ հայությունը միանշանակ պետք է ապրի և գործի գաղափարախոսությամբ, նվիրվածությամբ, աշխատասիրությամբ, պատասխանատվությամբ` ասել է թե արժանապատիվ հաղթանակներով: Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացի պետք է շատ լավ գիտակցի, որ ինքն է հաղթանակած պետության, հաղթանակած բանակի, հաղթանակած քաղաքացին և զինվորը:
Նա ամեն օր պետք է գիտակցի, կորուսյալ ցեղերի միավորման արդյունքում ստեղծված խառնածին ադրբեջանական իշխանության առաջնորդ, ինքնահռչակ Իլհամ Ալիևի կողմից իրականացվող հայատյացության գործընթացների իրականացման վտանգը, միաժամանակ հայ ժողովուրդը պետք է գիտակցի նույն ադրբեջանցիների վախվորած, պարտվողական հոգեբանությունը և գիտակցելով պետք է առաջնորդվի ցեղակրոնի հիմնարար 2 դրույթներով. “Մեր բոլոր դժբախտությունների համար մեղավոր ենք նախ և առաջ մենք” և “Մեզ պետք եղած ուժը փնտրենք մեր մեջ”:
Արժանապատի՛վ հայեր, միշտ եղեք զգոն և մեծ Հավատքով լեցուն, ու սառնասրտորեն և մեծ ցանկությամբ միշտ պատրաստ եղեք վերջնական հաղթական պատերազմի: Միշտ պատրաստ եղեք ձեր կյանքը զոհաբերելու հանուն հայոց պետականության հզորացման և Մեծ Հայաստան կերտելու օրհնաբեր գործին: