16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Պուգաչովան երեխա կպարգեւի Գալկինին

Ռուսական էստրադայի պրիմադոննա Ալլա Պուգաչովան խոստովանել է, որ շատ է երեխա ուզում իր ներկայիս ամուսնուց` շոումեն եւ նմանակող Մաքսիմ Գալկինից: Հանուն այդ նպատակի իրագործման նա որոշել է դիմել բժիշկների օգնությանը:

Պուգաչովան մի քանի անգամ հրաժարվել է իր ցանկությունից դեռեւս նախկին ամուսնուց` Ֆիլիպ Կիրկորովից երեխա ունենալու անհաջող մի քանի փորձից հետո: Այժմ 63-ամյա պրիմադոննան որոշել է դիմել փոխնակ մոր օգնությանը:

Հարկ է նշել, որ Պուգաչովայի նախկին ամուսին Ֆիլիպ Կիրկորովը նախորդ տարվա վերջին  հայր դարձավ` կրկին փոխնակ մոր օգնությամբ: Հավանաբար հենց այդ փաստն էլ ոգեւորել է Պուգաչովային: ԱՄՆ-ում բնակվող փոխնակ մայրը նրան դուստր պարգեւեց: Դեռեւս ապրիլին` Ալլա-Վիկտորյա անունով փոքրիկին կնքելիս, Կիրկորովը խոստովանել էր, որ ցանկանում է նրան եղբայր “նվիրել”: Նրա ցանկությունը սպասվածից շուտ իրականացավ: Հունիսի վերջին մեկ այլ փոխնակ մայր նրան որդի պարգեւեց, որին երջանիկ երգիչը կոչեց Մարտին-Կրիստին անունով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ