՛՛Ո՞նց էին պահում իրենց նախարարներն այստեղ, գիտեն՝ ոչ մեկը քթներին չի խբելու՛՛
՛՛Ամեն մի գործարք այս վերջին յոթ-ութ ամսվա ընթացքում ծածկոմ է նախորդի պատկերը, այնքան ցցուն, բոլորի շահերն կպնող գործընթացներ են եղել, և սոպտեմբերի երեքը և գազը, և ջուրը, և թոշակները, ամեն եկող երևույթ ծածկում է հնի ուժգնությունը՛՛,-այսօր Ազգային ժողովում Հանրային ծառայությունների հանձնաժողով գործունեության մասին Ռոբերտ Նազարյանի զեկույցից հետո՝ իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը: Ըստ նրա՝ նման վաճառք է նաև ՛՛Որոտանի՛՛ ՀԷԿ-ի վաճառքը: Մանուկյանը շեշտեց, որ դեռ նոյեմբերին կառավարությունը շատ լավ իմանալով, որ վաճառելու է ՛՛Որոտանը՛՛ նրան ամրացրել է գույք՝ չորս ռազմավարական ջրամբար, և ըստ նրա, դա արվել է, որպեսզի կառավարությունը դժվարություններից ազատվի, այդ ամենը հեշտությամբ վաճառի, ամրացրել է Որոտանին:
Պատգամավորը հիշեցրեց երեկվա կառավարություն-ԱԺ հարցուպատասխանը ու նշեց, որ երկու նախարարներ իրար հակասում էին՝ խոսելով ՛՛Որոտանի՛՛ վաճառքի մասին:
՛՛Չեն էլ հասցնում իրար հետ ներդաշնակության մեջ մտնել՛՛,-ասաց նա՝ մեջբերելով Արդարադատության նախարար Հրայր Թովմասյանի հայտարարությունը, թե ոչ թե կառավարությունն է վաճառել, այլ ՛՛Որոտան՛՛ ՓԲԸ, իսկ Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանն էլ ասաց, որ կառավարությունն է վաճառել, քանի որ արդեն քառասուն տարեկան է, իսկ նման կասկադների համար լուրջ կապիտալ ներդրումներ են պետք, որը չկա: ՛՛Հակասեցի՞ն իրար, գոնե գնացեք, իրար հետ պայմանավորվեք, որ մեկը չասի կառավարությունն է վաճառել, մեկն ասի ՓԲԸ-ն է վաճառել՛՛:
Մանուկյանը նկատեց, թե Արմեն Մովսիսյանն ՛՛ամենահին նախարարն է, 2001-ից նախարար է՛՛ և հարցրեց ՛՛հնությունը չափանի՞շ է վաճառելու, օտարելու համար, այդ տրամաբանությամբ գնանք՝ Մատենադարան կա, Էրեբունի կա, արգումենտ չունենք վաճառքի համար: Եթե ուրիշ բան կա, թող հավաքեն խմբակցությունների ղեկավարներին, ասեն այս խնդիրն ենք լուծում՛՛,-կոչ արեց պատագմավորը:
Ապա Մանուկյանը շեշտեց, թե երեկ վերանշյալ երկու նախարարներն իրենց լավ չէին պահում ԱԺ-ում: ՛՛Երեկվա երկու նախարարի մեծ-մեծ խոսալը, հարգելի Հանրապետական, ձեր թույլտվության արդյունքում է, ո՞նց էին պահում իրենց նախարարն այստեղ, պահում էին այնպես, որ գիտեն որ ոչ մեկը քթներին չի խբելու, չի հակադարձելու, ամենևին չեն զգում սա որպես պառլամենտ, որպես ժողովրդի կողմից ընտրված մարմին: Ո՞նց էր Հրայրի պահվածքը, շատ վատ, մեր վերաբերմունք իրենց նկատմամբ պիտի լինի համապատասխան՛՛,-ասաց նա:
Մանուկյանը հայտարարեց նաև, որ երկրում բոլոր հարցերիը մեկ տեղ են լուծվում՝ նախագահական նստավայրում, և ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը չի կարող պայքարել օլիգարխների ու մանիպուլյացիաների դեմ, իսկ Ռոբերտ Նազարյանն էլ չի կարող ոչինչ անել գների դեմ:
Մանուկյանին հակադարձեց նիստը վարող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, ով հորդորեց գնահատականներ հնչեցնելուց առաջ կոռեկտություն պահպանել: ՛՛Գնահատականներ հնչեցնելուց առաջ և կոռեկտություն ակնկալելուց առաջ յուրաքանչյուրս պետք է գիտակցենք, որ հարգալից վերաբերմունք ակնկալելու դեպքում նախևառաջ յուրաքանչյուր պետք է հարգալից լինենք մեր ընդդիմադիրների առաջ և քար նետողը պետք է պատրստ լինի ստանալ ավելի մեծ քար՛՛:
Ըստ նրա՝ նախքան կառավարությունից հարգանք պահանջելը ընդդիմադիրները պետք է հարգեն կառավարությանը, խորհրդարանին ու օգտագործեն պառամենտական բառապաշար: