25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Մենք մեր ժողովրդին անպայմանորեն կհասցնենք հաղթանակ ավարտի. Փաշինյան/տեսանյութ/

Ազատության հրապարակում մեկնարկեց «Իմ քայլը» նախաձեռնության հրավիրած հանրահավաքը: Նախաձեռնությունը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն է, իսկ նախաձեռնության ղեկավարը «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն է: Նա իր ելույթում նախ հիշեցրեց, որ մարտի 31-ին Գյումրիից ոտքով քայլելով 14 օրերի ընթացքում հասել են Երևան: «Սա արշավ էր ընդդեմ Սերժ Սարգսյանի երրոդ ժամկետի ու ընդեմ ՀՀԿ-ի, սա արշավ է ընդդեմ հուսահատության ու հանուն արժանապատվության, հանուն նոր կյանքի»,-ասաց նա:

Նա ներողություն խնդրեց ՀՀ ժողովրդից, որ ի վիճակի չի եղել օբյեկտիվորեն գնահատել նրա գերեվարվածության իրական աստիճանը ու մենակ է թողել այս իշխանության ճիրաններում: «Սա ազատագրման ժամ է: Մենք ասում են ՀՀ քաղաքացուն՝ սիրելի ժողովուրդ, դուրս արի հրապարակ և տեր կանգնի քո իրավունքին, քո իշխանությանը, քո հայրենիքին, և մենք այս պայքարում ձեր կամարտահայտությունը տեսնելով, ձեր պատվիրակվածությունը տեսնելով՝ մենք մեր ժողովրդին անպայմանորեն կհասցնենք հաղթանակ ավարտին»,-ասաց նա:

Նա հայտարարեց՝ այս պայքարում իրեց նպատակը միայն ՀՀԿ-ին իշխանությունից զրկելը չէ, այլ քաղաքացուն ազատազրկելը: «Սերժ Սարգսյանը արդեն հեռացել է իշխանությունից, մեր խնդիրն է թույլ չտալ, որ նա վերադառնա»,-ասաց Փաշինյանը:

Նա իր ելույթում հիշատակեց 800 հեկտար տարածքային կորուստը:30727112_1601556316632156_1008201267308134400_n 30729144_1601556559965465_7012865700905615360_n 30698312_1601556686632119_1030582221628506112_n

Առավել մանրամասն՝ տեսանյութում՝ քիչ հետո:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ