12 Հունվարի, Կիրակի, 2025
KFC

Մեկնարկել է «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» ծրագիրը

Այսօր  Ազգային սոցիալական բնակարանային ասոցիացիա (ԱՍԲԱ)  հիմնադրամը պաշտոնապես մեկնարկել է  Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ԵՄ-ն քաղաքացիական հասարակությանը. էներգախնայողությունը Հայաստանի համայնքներում» (ԷԱՀՀ) ծրագիրը` Հայաստանում էներգետիկ աղքատության հաղթահարման գործընթացում հասարակական կազմակերպությունների և զանգվածային լրատվամիջոցների կարողությունների զարգացմանը խթանելու նպատակով:

Ծրագրի մեկնարկային  համաժողովին մասնակցել են  Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավարի տեղակալ` Գրեգորի Ցուրիսը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարի առաջին տեղակալ  Վաչե Տերտերյանը,ԱՍԲԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Նազինյանը, ինչպես նաև  ծրագրի գործընկեր կառույցների ներկայացուցիչներ։

 

ՏԿԶ  նախարարի առաջին տեղակալ Վ. Տերտերյանը ներկայացնելով առկա իրավիճակը`  նշել է. «Հայաստանում տեղի ունեցող քաղաքական, տնտեսական և սոցիալական բարեփոխումների նպատակն է բարելավել մարդկանց կյանքի պայմաններն ու սոցիալական վիճակը: Հայաստանի էներգետիկ սակավության խնդրի լուծման գործում կարևոր է, որ ամեն մի քաղաքացի, ընտանիք, համայնք հստակ պատկերացնի և իրագործի էներգախնայող և էներգաարդյունավետ կյանք ու մշակույթ ձևավորելու գործընթաց: Այդ տեսանկյունից ողջունելի է ԱՍԲԱ հիմնադրամի և գործընկեր կառույցների այս նոր նախաձեռնությունը, որը իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ Հայաստանի հինգ մարզում: Վստահ եմ, որ ծրագրի հաջող փորձը կտարածվի նաև մեր հանրապետության մյուս համայնքներում»:

«Էներգետիկ աղքատությունը Հայաստանում աճող խնդիր է: ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական հանձնաժողովի կողմից վերջերս կատարված ուսումնասիրությունը ցույց է տվել, որ երկրի բնակչության առնվազն 30 տոկոսը կարող է համարվել էներգետիկ աղքատ, այսինքն՝ նրանք ստիպված են ծախսել էներգիայի և ջեռուցման վրա ընտանեկան եկամուտների ավելի քան 50 տոկոսը»,- ասել է  ԱՍԲԱ հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Նազինյանը։

Ծրագրի շրջանակում ԱՍԲԱ հիմնադրամը համագործակցելու է Գերմանիայի «Արևելյան Եվրոպայում բնակարանային նախաձեռնութան» (IWOe.V), Չեխիայի Հանրապետության «SEVEn z.u.» Էներգախնայողության կենտրոնի և Նիդեռլանդների «Energie-U» կոոպերատիվ գործընկեր կազմակերպությունների հետ  ԷԱՀՀ  ծրագիրն իրականացնելու համար, որի նպատակն է Հայաստանի հինգ՝ Լոռու, Տավուշի, Գեղարքունիքի, Կոտայքի, Արարատի մարզերում զարգացնել էներգաարդյունավետության մշակույթը և բարելավել բնակիչների կյանքը։

 

Համաժողովի շրջանակում Հայաստան ժամանած Գերմանիայի, Բելգիայի, Չեխիայի Հանրապետության և Նիդեռլանդների գործընկեր կազմակերպությունների փորձագետները  ներկայացրել են  էներգաարդյունավետության խթանման ու հանրային իրազեկության բարձրացմանն ուղղված իրենց երկրների փորձն ու դրանցից քաղված դասերը։

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ