25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Կլուծարվի «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն

Կառավարությունը որոշել է «ՀՀ Արմավիրի մարզի «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ի հարյուր տոկոս ՀՀ սեփականությունը հանդիսացող բաժնետոմսերով հավաստված իրավունքները 15 տարի ժամկետով հանձնել հավատարմագրային կառավարման: Հիմնավորման համաձայն՝ ՀՀ Արմավիրի մարզի Վաղարշապատի տարածաշրջանում այսօր գործում են «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ-ն և «Էջմիածին» բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: ՀՀ առողջապահության նախարարության իրականացրած ուսումնասիրություններից պարզվել է, որ Վաղարշապատի տարածաշրջանի հիվանդանոցային ծառայություններ մատուցող հաստատությունները գործում են ցածր արդյունավետությամբ:

Բավարար չեն նաև հիվանդանոցի գործունեության ցուցանիշները: Ուսումնասիրությունները վկայում են նաև, որ հիվանդանոցի ենթակառուցվածքները չեն համապատասխանում բժշկական սպասարկմանը ներկայացվող ժամանակակից պահանջներին, բժշկական սարքավորումները և կահույքը մաշված են: Արդյունքում, նշված հաստատությունը գործում է թերծանրաբեռնված, ինչն էլ իր հերթին անդրադառնում է հիվանդանոցի ֆինանսական կայունության վրա: Մրցույթը կազմակերպվելու է 2-ամսյա ընթացքում: Կարեն Կարապետյանը հորդորել է նման դեպքերի համար մցույթներն անցկացնել բաց ու թափանցիկ: 
Գործադիրի մեկ այլ որոշմամբ կլուծարվի «Սիսիանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ն: Հիմնավորման համաձայն՝ Սիսիանի բժշկական կենտրոնն ունի հետևյալ մի շարք հիմնախնդիրները՝ թույլ լաբորատոր և ախտորոշիչ գործիքային համալրվածություն, առկա սարքավորումները հին են, չի ապահովում արդի բժշկական օգնության համապատասխան մակարդակ և որակ:
Կառավարությունն ընդունել է «ՀՀ 2018-2022 թթ. կարիքների համար պատվաստանյութերի, պատվաստումների համար օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային և հակատուբերկուլոզային դեղերի գնման գործընթացները կազմակերպելու մասին» որոշում, որի նպատակը հանրապետությունում պատվաստանյութերի, պատվաստումների օժանդակ պարագաների, հակառետրովիրուսային և հակատուբերկուլոզային դեղերի անընդմեջ մատակարարման, խնայողության, ինչպես նաև որակյալ և անվտանգ պատվաստումային ծառայությունների ապահովումն է: Արդյունքում ակնկալվում է ՀՀ բնակչության շրջանում կանխարգելիչ պատվաստումների անվտանգ և արդյունավետ իրականացում, որի հետևանքով կապահովվի ՀՀ-ում կառավարելի վարակիչ հիվանդությունների դեպքերի կանխարգելում և կայուն համաճարակային իրավիճակի ստեղծում:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ