Դոլարն ու եվրոն թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 9-ին, կազմել է 480.88 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.14 դրամով: Այդ մասին հայտնում են Կենտրոնական բանկի մամուլի ծառայությունից:
Եվրոյի փոխարժեքը կազմել է 589.85 դրամ (աճել է 1.28 դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 677.66 դրամ (աճել է 4.00 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 8.09 դրամ (նվազել է 0.21 դրամով):
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները.
Արծաթ՝ 252.01 դրամ, ոսկի՝ 20,521.13 դրամ, պլատին՝ 14,080.55 դրամ։
Ապրիլի 9-ին «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ-ում դոլարի առքուվաճառք տեղի չի ունեցել: