Սպանությունից հետո “կյանքի իմաստը բացվել է”. մանրամասներ մոսկովյան դպրոցում տեղի ունեցած ողբերգությունից /վիդեո/
Ռուսական լրատվամիջոցները որոշ մանրամասներ են ճշտել Մոսկվայի Օտրադնոյե շրջանի համար 263 դպրոցում տեղի ունեցած սպանության մասին: Հիշեցնենք, որ դպրոցի բարձր դասարանի աշակերտներից մեկը զենքով մտել էր դպրոց, գերի վերցրել մի դասարան երեխաների, ապա սպանել ուսուցչին ու ոստիկանի:
Քննության տվյալներով` աշակերտը հանցագործության պահին եղել է հոգեկան սուր խանգարման վիճակում: Երբ Սերգեյ Գորդեեւը կրակել ու սպանել է աշխարհագրության ուսուցիչ Անդրեյ Կիրիլովին, նա հայտարարել է, որ իրեն “կյանքի իմաստը բացվեց” եւ ինքը բոլորին կպատմի այդ մասին, գրում է topnews.ru-ն:
Վերջերս Սերգեյը հետաքրքրվել է հրաձգությամբ, իսկ կրակել նրան սովորեցրել է հայրը, ով հատուկ ծառայությունների նախկին աշխատակից է: Սերգեյին համոզել է ոստիկաններին հանձնվել հենց նրա հայրը, ով զանգահարել է որդուն, երբ նա գերի էր պահում համադասարանցիներին: Իսկ մինչ այդ ուսուցչի վրա աշակերտը կրակել է երեք անգամ, երկուսը` սրտին, մեկ անգամ` գլխին: