01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեկ օրում բացահայտվել է 35 հանցագործություն, այդ թվում գողություն, անձի առեւանգում, ավազակային հարձակում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` ապրիլի 4-ից 5-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 35 դեպք։

Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության 7, մարմնական վնասվածք հասցնելու 6, յուրացման կամ վատնման եւ խարդախության 4-ական, պետական հասարակական ունեցվածքի գողության, թմրամիջոցի հայտնաբերման եւ ապօրինի ծառահատման 2-ական, անձի առեւանգման, ավազակային հարձակման, կողոպուտի, բնակարանային գողության, ավտոմեքենա փախցնելու, գույքի դիտավորությամբ ոչնչացման, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության եւ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնության 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի ինքնակամ ներկայացման 12 եւ հայտնաբերման 1 դեպք։ Ընհանուր առմամբ ներկայացվել է ինքնաշեն 2 ատրճանակ, որսորդական 4 հրացան, 2 հրետանային ական, 4 նռնակ, նռնակի 2 պայթուցիչ, 3 պահունակ եւ տարբեր տրամաչափի 681 փամփուշտ։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է ավազակային հարձակման եւ անձնական ունեցվածքի գողության 1-ական դեպք:

Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 5 պատահար, ինչի հետեւանքով 1 մարդ զոհվել է, 5-ը` ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ