16 Սեպտեմբերի, Երեքշաբթի, 2025
KFC

Ինչո՞վ է վտանգավոր սեքսուալ անհամատեղելիությունը

Բոլորին է հայտնի, որ նույնիսկ սիրող մարդիկ երբեմն չեն համապատասխանում միմյանց սեռական առումով: Այդ խնդիրը տարիքին զուգահեռ ավելի է խորանում: Անհամատեղելիության վտանգը երիտասարդ տարիքում կապված է պահանջմունքների անհամատեղելիության հետ: Տղամարդկանց մոտ այն ֆիզիոլոգիական բնույթ ունի, պահանջմունքը բավարարվում է էմոցիոնալ բնույթի հարաբերությամբ եւ ռոմանտիկ շփումով: Դա տեղի է ունենում այն պատճառով, որ սեռական հորմոնները հավաքվելով շուտափույթ արտահոսքի կարիք ունեն:

Այդ կերպ երիտասարդ տղաները շատ հաճախ հաշվի չեն առնում, որ աղջիկները ռոմանտիկայի կարիք ունեն: Նրանք կարծում են, որ եթե կա զուգընկերուհի, ապա նա պարտավոր է սեռապես լիցքաթափել իրենց: Գեղեցիկ սեռի ներկայացուցիչների մոտ սեռական էներգիան զգալիորեն ուշ է ձեւավորվում, դրա համար էլ որպեսզի ամեն ինչ նորմալ անցնի, հարկավոր է ուշադիր եւ հոգատար լինել աղջկա զգացմունքների եւ պահանջմուքների նկատմամբ: Կանացի լիբիդոն շատ ավելի զգայուն եւ խոցելի է: Որոշ բացասական գործոնների առկայությամբ, օրինակ` տղամարդու կողմից կոպտության, այն կարող է արգելակվել հենց նախնական փուլում:

Ներդաշնակ ինտիմ հարաբերությունների համար խոչընդոտ կարող է լինել նաեւ հոգեկան-սեքսուալ դանդաղ զարգացումը զուգընկերներից մեկի մոտ: Ավելի հաճախ դա լինում են այն աղջիկները, ովքեր խիստ դաստիարակություն են ստացել եւ նրանց արգելված է եղել շփումը հակառակ սեռի հետ: Ոչ ոքի համար գաղտնիք չէ, որ շատ հաճախ սեքսուալ հարաբերություններում անհամատեղելիության պատճառը լինում է այն, որ  զուգընկերը  չի կարողանում բավարարել զուգընկերուհուն: Դա  տեղի է ունենում ինչպես տղամարդու ֆիզիոլոգիական ունակությունների, այնպես էլ մինչեւ ամուսնություն նրա վարած կենսակերպի պատճառով:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ