16 Հուլիսի, Երեքշաբթի, 2024
KFC

”Կա՞ Հայաստանում մեկը, որ կասկածի տակ դնի”

”Երեկ գրել էի այն մասին, որ արցախյան ազատամարտի հրամանատար Սասուն Միքայելյանը մտադիր է ազատամարտիկների նոր միություն ստեղծել։
Միշտ բացասաբար եմ համարել Երկրապահ Կամավորականների Միության՝ ԵԿՄ մասնատումը տարբեր փոքր կառույցների։
Անկեղծորեն ուզել եմ, որ Վազգեն Սարգսյանի ստեղծած կառույցը միասնական լինի՝ խորհրդանշելով բոլորիս միասնականությունը հաղթանակի գաղափարի շուրջ։
Բացի այդ, որքան միասնական լինեն երկրապահներն՝ այնքան արդյունավետ կարող են պաշտպանել իրենց սոցիալական և այլ իրավունքները։
Ավելի տխուր է այն հանգամանքը, որ նոր միության որոշ անդամներ փորձում են կայանալ՝ ԵԿՄ–ին վատաբանելու միջոցով։
”ԵԿՄ-ն ի՞նչ կապ ունի, մենք ազատամարտիկներով հավաքվում ենք և մեր խնդիրը մեկն է՝ իշխանափոխություն: Ինչ վերաբերում է ԵԿՄ-ին, ապա այն ազատամարտիկներից չի կազմված, իսկական ազատամարտիկներն էստեղ են”,- Tert.am-ին ասել է նոր միության ներկայացուցիչ Սուրեն Սարգսյանը
Առնվազն տարակուսելի է, որ մարտական անցյալ ու լրագրողական փորձառություն ունեցող մարդը նման բան է ասում։
Կա՞ Հայաստանում մեկը, որ կասկածի տակ դնի ԵԿՄ նախագահ Մանվել Գրիգորյանի մարտական փառավոր անցյալն՝ անկախ այն հանգամանքից, որ նա բազմաթիվ սխալներ ունի հետպատերազմյան գործունեության ընթացքում։
ԵԿՄ–ն բազմահազարանոց կառույց է, գուցե այնտեղ էլ են թափանցել պատահական մարդիկ։ Սակայն դա չի նսեմացնում Երկրապահի դերը, Վազգենով ծնված ու հաղթանակ խորհրդանշող միության խորհուրդը”,-Facebook-յան իր էջում գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։

KFC

Արխիվ

Հուլիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031    
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ