«Սերժ Սարգսյանը ամենաբարձր դիրքերում է գտնվում»
Սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում հիշեցրեց՝ նախկինում ունեինք 100-ից ավել կուսակցություն, որոնցից այսօր գրանցված մնացել է ըմդամենը 70-ը։
«Իրականում պայքարի մեջ են, և ակտիվություն են ցուցաբերում ընդամենը 8-10 կուսակցություն», – ասաց Ադիբեկյանը:
Ադիբեկյանը նշեց՝ հասարակության ծրջանում Կարեն Կարապետյանի հետ հույս է կապում ընտրողների 45%-ը։
«Տնգտեսական հարցերում առաջընթաց գրանցելու հետ կապված՝ Գագիկ Ծառուկյանի հետ հույսեր է կապում ընտրողների մոտ 20%-ը», – ասաց բանախոսը։
Ըստ սոցիոլոգի՝ ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, այստեղ Սերժ Սարգսյանը ամենաբարձր դիրքերում է։
«Հարցվողների 60%-ը գտնում է, որ նախագահ Սարգսյանը ամենափորձառոու, ամենաճանաչված և ամենահեղինակավոր դեմքն է Հայաստանի արտաքին քաղաքականության ոլորտում», – ասաց Ադիբեկյանը։