08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Գառնիկ Իսագուլյանը՝ Ասյա Խաչատրյանի մասին /տեսանյութ/

 Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանն այսօր լրագրողների հետ հանդիպմն ընթացքում անդրադարձավ ՀՀ քաղաքացի Ասյա Խաչատրյանի   հետ կապված դեպքերին, որոնք որերս  համացանցային տիրույթում գրավել էին օգտատերերի ուշադրությունը։

Հիշեցնենք՝ Ասյա Խաչատրյանը  բարձրաձայնել է այն մասին, որ Արցախում ոստիկաններն իր նկատմամբ ոչ իրավաչափ գործողություններ են  կիրառել։ Ըստ Ասյա Խաչատրյանի՝ ԱՀ-ում ոստիկանները   առանց պատճառաբանելու իրեն տարել են Ոստիկանություն, ծեծի են ենթարկել և հայհոյել։

Այս դեպքի առթիվ  Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը հանձնարարականներ է տվել   ԱՀ  Ոստիկանապետին և Ոստիկանության ղեկավարությանը՝ այդ հարցով քննություն իրականացնել:

Իսագուլյանն ասաց՝ ԶԼՄ-ները ճշտված ինֆորմացիան տարածելու համար:

«Ասյա Խաչատրյանը մեզ համար նորություն չէ, ու  կոնկրետ  ինձ համար  էլ նորություն չէ։  Ես գտնում եմ, որ այդ հարցում ինքս թերացել եմ, որովհետև ժամանակին ինձ ասվել է, բայց,  ցավոք սրտի, մենք չկարողացանք դա ապացուցել, չճշտված տեղեկություն է․․․ Մեզ ասել էին այն մասին, որ հաճախ Թբիլիսի կատարած այցերի ժամանակ մեր, այսպես կոչված, ազատատենչ աղջիկն իր ընկերուհու հետ մի քանի անգամ եղել է Բաքվում: Թբիլիսիով միշտ ավելի հեշտ է Բաքու գնալ՝ առանց համապատասխան նշումների: Անակնկալ կերպով նա հայտնվում է Արցախում: Ոստիկանների հետ միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 1-3-ը և միջադեպը միանգամայն այլ բնույթ է ունեցել»,- նշեց Գ. Իսագուլյանը:

 

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ