14 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

«Արցախը ԵԱՀԿ ՄԽ-ի հետ հավասարակշռված հարաբերություններ ունի» /տեսանյութ/

 այաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության խորհրդական-խորհրդատու Գառնիկ Իսագուլյանը  կարծում է՝ թեև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի այցն ԱՄՆ հաջողված էր,  այնուամենայնից, այն  հերթական այցերից մեկն էր։

Իսագուլյանն այս մասին այսօր   նշեց լրագրողների հետ հանդիպման  ընթացքում։

«Արցախը ջանում է  ԵԱՀԿ ՄԽ-ի հետ ունենալ հավասարակշռված քաղաքականություն։ Սա միակ ֆորմատն է, որտեղ 3 ուժային կենտրոններ, որոնք ունեն սրված հարաբերություններ, կարողանում են իրար հետ երկխոսել, որոշակի հարցերում գալ համաձայնության։ Արցախյան կողմը բոլոր հանդիպումներում կարողացել է հստակ ասել, որ ինքը համանախագահող բոլոր երկրների պահպանում է հավասարակշռված   հարաբերություններ», –  ասաց Իսագուլյանը։

Գառնիկ Իսագուլյանն անդրադարձավ նաև ՌԴ դաշնային ժողովի պետական դումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման ու հայրենակիցների հետ կապերի կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Կոնստանտին Զատուլինի Հայաստան այցին, որ ժամանակ  կատարված հայտարարությունները, ըստ Գառնիկ Իսագուլյանի, պակաս նշանակություն չունեն, քան այն հայտարարությունները, որոնք եղել են Վաշինգտոնում։

«Զատուլինի հայտարարությունները կարևոր են մի քանի տեսանկյունից։ Փակագծեր կան, որոնք չեն բացվում։ Երբ որ պետական որևէ պաշտոնատար անձ ինչ-որ երևույթի հետ կապված, օրինակ՝ զենքերի առևտրի հետ կապված, հայտարարություն է անում, այդ հայտարարությունների մեջ կան մտքեր, որոնք պետք է կռահել, որոնք պետք է բացել։  Այդ ափսոսանքը, զենքի վաճառքի հետ կապված վերանայումները կարելի է նույնիսկ այլ կերպ հասկանալ։ Դա չի նշանակում, որ ընդհանրապես վաճառք չի լինելու»։

Գառնիկ Իսագուլյանը հավելեց, որ այժմ Հայաստանը զենքի առումով փորձում է ինքնաբավ դառնալ և մի բան էլ այն արտահանել։

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ