29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

«Տարօրինակ է, որ քվեարկում ենք Միացյալ Նահանգների դեմ ու ասում՝ դե տուր գումար» (տեսանյութ)

ԱՄՆ կոնգրեսն ընդունեց ֆինանսական բյուջեն ու փոխանցեց պետդեպարտամենտին, և կոնգրեսում համարել են, որ Վրաստանին ու Մոլդովային պետք էր առաձնացնել, քանի որ այնտեղ ժողովրդավարության ու կոռուպցիայի դեմ պայքար է ընթանում: Այս մասին այսօր «Հենարան» ակումբում հրավիրված ասուլիսին ասաց քաղաքագետ Ստեփան Գրիգորյանը: 

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ի Կոնգրեսի ներկայացուցիչների ստորին պալատը հավանության արժանացրեց 2018 թվականի բյուջետային հատկացումների մասին համախմբված օրենքը, որին համաձայն Վրաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ընդհանուր ծավալը կկազմի 103 միլիոն դոլարից ավել: 

«Պետդեպարտամենտին տրված է հնարավորություն որոշում տալ, 58 միլիոն տրված է այլ արևելյան երկրներին, հույսով եմ, որ Հայաստանը մեջը կմտնի, բայց պօետք չէ նեղանալ, երբ մենք ՄԱԿ-ում Երուսաղեմի հետ կապված՝ դեմ քվեարկեցինք: Դեմ քվեարկեցինք ու հիմա ասում են՝ տուր գումար, ասում են՝ մեզ չի սիրում»,-ասաց Գրիգորյանը:

Ըստ նրա՝ տարօրինակ է, որ քվեարկում ենք Միացյալ Նահանգների դեմ ու ասում՝ դե տուր գումար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ