13 Մայիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Արդարադատության նախարարն ընդունել է Հայաստանում ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգողին

ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը մարտի 26-ին ընդունել է ՄԱԿ-ի նորանշանակ մշտական համակարգող և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Շոմբի Շարփին:

     Նախարար Հարությունյանը բարձր է գնահատել Արդարադատության նախարարության և ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի միջև համագործակցության ներկայիս մակարդակն ու վստահություն հայտնել, որ պարոն Շարփն իր ներդրումը կունենա  Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերի արդյունավետ իրականացման գործում:

         ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարը շնորհակալություն է հայտնել նախարարին հանդիպման համար և Նախարարության աշխատակազմի հետ փոխգործակցությունը որակել գերազանց:

Հանդիպման ընթացքում Դավիթ Հարությունյանն ու Շոմբի Շարփը քննարկել են մի շարք ուղղություններով փոխգործակցությունը խորացնելուն առնչվող հարցեր, անդրադարձել Մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունից բխող 2017-2019 թվականների գործողությունների ծրագրին, ինչպես նաև էլեկտրոնային արդարադատության ոլորտում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններին: 

Հանդիպման ավարտին արդարադատության նախարարն ու Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգողը վերահաստատել են վերոնշյալ ոլորտներում համագործակցությունը զարգացնելու պատրաստակամությունը:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ