Մենք աղաչում էինք բացել այդ կինոսրահի դուռը․ տղամարդը Կեմերովոյի հրդեհի արդյունքում կորցրել է կնոջը, 3 երեխաներին ու քրոջը /ֆոտո/
Իգոր Վոստրիկովը կարծում է, որ կինոսրահում փակված մարդկանց հնարավորէր փրկել։ Նա Կեմերովոյի առեւտրի կենտրոնում բռնկված հրդեհի արդյունքում կորցրել է կնոջը, երեք երեխաներին ու քրոջը։
«Լենան զանհեց այնտեղից, գոռում էր՝ օգնեք, փրկեք, մեզ փակել են այլստեղ։ Նրանք չէին կարողանում բացել դռները։ Մայրս անմիջապես վազել է այնտեղ, բարձրացել 4-րդ հարկ, աղաչե, որպեսզի ինչ-որ մեկը բացի դռները։ ոչ ոք օգնության չի հասել։ Նրանց հնարավոր էր փրկել։ 3 կինոսրահներից մեկի դռները բաց է եղել, եւ ներսում գտնվող բոլորը փրկվել են»,- արցունքն աչքերին՝ պատմել է Իգորը։
Ալյոնան՝ Իգորի քույրը
«Կինս տնային տնտեսուհի է, երեք երեխաներին է մեծացնում։ Աղջիկս՝ Անեչկան, առաջին դասարանում է սովորում։ Շատ գեղեցիկ է, խելացի, շատ հեշտ է կարողանում սովորել։ Պարի է գնում։ Միջնակ տղաս մանկապարտեզ է գնում ու կարատեի, փոքրը դեռ 2 տարեկան է, նոր նոր սկսել է մանկապարտեզ գնալ։ քույրս՝ Ալյոնան, 23 տարեկան է, երկու բարձրագույն կրթություն ունի՝ գեղեցկուհի»,- պատմում է նա։