29 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեր քննադատությունը պիտի իրենց միայն օգնի, քանի որ ցույց ենք տալիս բացերը. պատգամավոր

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Սերգեյ Բագրատյանն ասում է, որ իրենք ի սկզբանե քննադատեցին կառավարության ծրագրի այն կետը, որ միջնաժամկետում աշխատավարձերն ու թոշակները բարձրացնելու խնդիր չի դրվել, քանի որ դա վտանգավոր երևույթ է: «Ընդհանրապես հանրությանը պետք է միշտ սպասելիքների մեջ պահես, դրական մեսիջներ տաս, եթե կառավարությունն իսկապես անկեղծ է իր ցանկությունների մեջ՝ որևէ բան փոխել այս երկրում, առաջին հերթին պետք է հոգեբանական խնդիրը լուծի: Այսինքն՝ մարդը որոշակի վստահության հնարավորություն ունենա, վստահի կառավարությանը, հույս ունենա, այդ հույսով ապրի: Մենք, եթե իրենց ասում ենք, որ ո՚չ թոշակ է բարձրացվելու, ո՚չ աշխատավարձ, մատնում ենք հուսահատության»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց նա:

Պատգամավորը նկատեց, որ ինքն առաջարկել է կառավարությանը, որ եթե 7.5 տոկոս տնտեսական աճը ռեալ է, գոնե ինչ-որ չափով կարող են հիմա էլ ավելացնել թոշակները: «Ես պարզ հաշվարկ ներկայացնեմ. եթե 2500 դրամով բարձրացնում են թոշակները, դա բյուջեի վրա նստելու է 12.5 միլիարդ դրամ: Եթե ասում են, որ 7.5 տոկոսով բյուջեն աճել է, նշանակում է 100 միլիարդ դրամ լրացուցիչ մուտք է եղել, քանի որ բյուջեն արդեն հաստատված է, չեն նախատեսել բարձրացումներ, դա կարելի է շատ հեշտ կիրառել հուլիսի մեկից: Հուլիսի մեկից, քանի որ այդ ժամանակ այս վեց ամսվա հարկերը կհավաքեն, այսինքն՝ 50 միլիարդը, և վստահ կլինեն, որ բազա ունեն ու կարող են հայտարարել, որ բարձրացնում են: Օրինակ՝ Վրաստանում, մարտի մեկից բարձրացվեցին, Ռուսաստանում՝ ևս: Այսինքն՝ այն, որ բյուջեում նախապես ընդգրկված չի եղել, սակայն հետո է բարձրացվում, նորմալ է, դա խնդիր չէ»,-կարծում է Ս. Բագրատյանը:

Վերջինիս խոսքով՝ այդ 2500 դրամն իսկապես հույսի շող է, միգուցե մեծ բան չի փոխի, բայց հույս է. «Իսկ թոշակառուն էլ կհասկանա, որ պետությունն այսքանը կարող էր անել և արեց»,-բացատրեց պատգամավորը:

Նա նշեց, որ իրենք մտահոգ են այդ հարցով, թեկուզև կառավարության մոտ հաճախ տպավորություն է, որ իրենց՝ ընդդիմադիր խմբակցության քննադատություններն ինքնանպատակ են ու քաղաքական ենթատեքստ ունեն: «Իրականության մեջ մենք նույնքան մտահոգ ենք երկրի հոգսերով, որքան կառավարությունը: Մենք, որպես ընդդիմություն, պատրաստ ենք օգնել մեր երկրի տնտեսության զարգացմանը: Մեր քննադատությունը պիտի իրենց միայն օգնի, քանի որ ցույց ենք տալիս բացերը»: 

Հիշեցնենք, որ այս հարցը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ պատգամավորը բարձրաձայնել էր, սակայն Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը արձագանքել էր, որ այժմ նման հնարավորություն չկա:

Դիտարկմանը, թե կառավարությունից էլ ասում են, որ այդ գումարներն ուղղվում են արտաքին պարտքի սպասարկմանն ու մարմանը, Սերգեյ Բագրատյանն արձագանքեց. «Եթե մենք գտնում ենք, որ պարտքերի սպասարկման խնդիր կա, որն իրականում կա, բայց պետք է շեշտեց՝ դրա պիկը 2021 թ-ին է, կարծես թե, հասնում: Բայց մենք կարող ենք պարտքերի վերաձևակերպում անել, աշխարհում նման ընդունված պրակտիկա կա, որ դիմում ես, ասում ես՝ քանի որ իմ աճն ընդամենը 7 տոկոս է, խնդրում ենք այս մասով պարտքերը հետաձգենք մի քանի տարով: Նախարար Արամյանն ասում էր՝ հետ նետենք: Թող հետ նետենք մի 10 տարի, ժողովուրդը մի քիչ շունչ քաշի»:

Սերգեյ Բագրատյանը նաև դեմ է, որ կապիտալ ծախսերի անվան տակ ենթակառուցվածքներ են դիտում, դրա մի մասը պետք է ուղղվի կոնկրետ աշտատատեղերի ստեղծմանը, ինչի հնարավորությունը կա. ըստ նրա: Որպես օրինակ պատգամավորը բերեց «Նաիրիտի» ու «Քիմպրոմի» արտադրանքները, որոնք աշխատելու դեպքում բավական մրցունակ կլինեն: «Այստեղ էլ ներդրումներ են պետք»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ