26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Մեծ ողբերգություն. Հրապարակ

Երեւանի ընդհանուր իրավա­սության դատարանի Շենգավիթի դատարանում «Սասնա ծռերի» 10 անդամի գործով նախօրեին հրապարակվեցին ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունների գաղտնալսումների վերծանումները: Այդ խոսակցություններում հիմնականում շո­շափվում էր Երեւանի փոխոստիկանապետ, գնդի գրավման օրերին պատանդառված Վալերի Օսիպյանի անունը: Վերծանումներից մեկի համա­ձայն՝ խմբի անդամ Աշոտ Պետրոսյանը հեռախոսազրույց է ունեցել Գնել անունով անձի հետ եւ հայտնել, որ ծեծել է Օսիպյանին. «Օսիպյանը, չես պատկերացնի, կուռկուռի ձագ ա դառել, գիտես հետս ոնց ա խոսում: Ծեծել եմ, չափալախել եմ, պագոնները պոկել՝ ջեբս եմ դրել, փախնում էր, հազիվ եմ բռնել: Առաջին օրը համարյա լացում էր, ընգել էր հետեւիցս, խնդրում էր, որ տամ, տվեցի պագոնները, պաշտոնը վերականգնեցի»:

Զրույցներից մեկում էլ Արայիկ Խանդոյանը խոսում է սպանված ոս­տիկանի մասին. «Մուխտառ գյադա էր, ինքն իրա խելքից մեռավ»: Մեկ այլ խո­սակցության մեջ Սմբատ Բարսեղյանն ասում է. «Մի քանի ոստիկան է սպանվել, բայց ժողովուրդը ոտքի չի հելնում»: Խոսակցություններից մեկում հնչում է այսպիսի արտահայտություն. «Օսիպյանին պետք ա աջ ոտից խփենք, ժողովուրդը թող զինվի բենզինով»:

Գերագույն խորհրդի պատգա­մավոր, «Սասնա ծռերի» օրերին փո­ղոցում հավաքվածների ինքնաբուխ հավաքների կոորդինատոր Ալբերտ Բաղդասարյանի խոսքով՝ դժվար է, դրսում լինելով, գնահատել այդ օրերին «Սասնա ծռերի» պահվածքը. «Ամեն մեկը կգնահատի այդ պահին իր ապրե­լակերպից, մտածելակերպից: Ոչ մեկը չի կարող ասել: Հետեւաբար, ես ընդհան­րապես ձեռնպահ եմ մնում «Սասնա ծռերի» դիրքորոշումների մեկնաբանություններից՝ հաշվի առնելով, որ էնտեղ, որտեղ ես իրենց հետ չեմ եղել, էնտեղ, որտեղ համաձայն չեմ իրենց հետ, իրենք ճաղերի այն կողմն են, ես այս կողմն եմ»:

Թերթի զրուցակցի խոսքով՝ գործա­դրված բռնությունը տարիների հե­տեւանքն է. «Այդպես գալիս է, սա մարդ­կանց մեջ կուտակվում է, ոչ մի խոսք անհետեւանք չի անցնում, հլը եկեք Մարտի 1-ի տասը զոհերը, ամենօրյա ցույցերը ցրելը, ոստիկանական բարձ­րաստիճան պաշտոնյաների լպիրշու­թյունը՝ այդ բոլորը կուտակվում են, ում մոտ ինչ ռեակցիա կտա՝ չենք կարող ասել: Չենք կարող բոլորից պահանջել այնպիսի ռեակցիա, որը մեզ մոտ կարող է լինել, ոմանք սուս-փուս կուլ են տալիս, ոմանք էլ ասում են՝ բայց չէ որ այս պե­տությունը վերանում է, գաղութանում: Դուք կարող եք ասել, որ մեր ռեակցիա­ները նույնն են, իհարկե՝ ոչ:

Եկեք չպա­հանջենք, որ «Սասնա ծռերն» այդ իրա­վիճակում ունենային նույն ռեակցիան, ինչ Աժ պատգամավորը, ինչ ՕԵԿ-ը, որը պառկած վիճակի կողմնակից է, կամ Արտաշես Գեղամյանը եւ այլն: Իհար­կե, իրարից տարբեր են, մենք համա­կարծիք եւ տարակարծիք ենք տարբեր դրսեւորումների ժամանակ, եւ դա շատ բնական է, եւ, լինելով ազատության մեջ, խորհուրդ կտամ քաղաքականացված անձանց, որոնք շահագրգռված չեն այս ռեժիմի շարունակությամբ, չդատա­պարտեն «Սասնա ծռերի» խոսքը կամ ելույթը, որոնք իրենց սրտից չեն գալիս»:

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը նշում է, որ դեմ է ցանկա­ցած տեսակի բռնության, սակայն պետք է հաշվի առնել ներսում տիրող իրավի­ճակը. «Պարզապես պետք է հաշվի առնել ներսում հոգեբանական իրա­վիճակը, բնականաբար՝ ներսում չենք եղել, դժվարանում եմ գնահատական տալ ներսի հետ կապված, բայց, միա­նշանակ, ցանկացած բռնություն անըն­դունելի է, եւ կապ չունի՝ դա կլինի շար­քային քաղաքացու, ոստիկանի նկատ­մամբ…

Որքան էլ դա ինձ դուր գա կամ դուր չգա, դա իրենց ազատ խոսքն է, բայց որ դա մեծ ողբերգություն էր, ցա­նկացած անձի համար դա կասկածից դուրս է: Մնացած երկու ոստիկանների վերաբերյալ շատ խիստ կասկածներ ու­նեմ, հուսով եմ, որ դա ընթացքում կա­պացուցվի, բայց առաջին ոստիկանը, որը մահացել էր, կարծում եմ՝ իրեն շատ արժանապատիվ էր պահել, որպես ոս­տիկան՝ դիմադրություն էր ցույց տվել: Կարծում եմ՝ քննադատությունն ու վի­րավորանքը տեղին չեն»:

Այլ հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ