15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մոռանում են խնդիրները ժամանակավորապես կամ ընդհանրապես

«Հանուն Հայաստան պետության» ճակատի անդամներից Պետրոս Մակեյանը երեկ հանդիպել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ, «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին Henaran.am-ին տեղեկացրեց Մակեյանը: «Կոնսուլտացիաները «Հանուն Հայաստան պետության» ճակատը տանում է բոլոր այն քաղաքական ուժերի հետ, որոնք հատկապես վերջին տարիներին ընդդիմադիր կեցվածքը պահել են, այդ թվում «Քաղաքացիական պայմանագիրը»: Որևէ խնդիր չկա՝ իրենց հետ հանդիպելու կամ կոնսուլտացիաներ հանդիպելու: Անձամբ Փաշինյանի հետ ես երեկ հանդիպել եմ»,-ասաց նա:

Նշենք, որ այսօր մամուլում հրապարակում կար, որ Փաշինյանը մերժել է այդ հանդիպման առաջարկը:

Հարցին, թե հնարավոր է, որ այսօրվա հանրահավաքին տեսնենք Նիկոլ Փաշինյանին, Պ. Մակեյանը պատասխանեց. «Հարթակում որևէ մեկը չի լինում, միայն վարողներն են լինում: Ելույթների մասով դեռևս ճակատի անդամներն են միայն ելույթներ ունենում»:

Ինչ վերաբերում է հարցին, թե արդյոք հարթվել են նախկինում եղած խնդիրները նաև Հայ ազգային կոնգրեսի հետ, որի անդամ էր նաև Մակեյանի կուսակցությունը, ապա որոշակի տարաձայնություններից հետո լքեց դաշինքը, Մակեյանն արձագանքեց. «Համամիտ եմ, եղել են տարակարծություններ, բայց երբ երկիրը վտանգված է, այդ խնդիրները ժամանակավորապես կամ ընդհանրապես կարող ենք կողմ դնել: Մենք ասում ենք, որ եթե Սերժ Սարգսյանը վերարտադրվի, մենք պետականության կորուստ կունենանք: Այդ պատճառով անկախ նրանից, թե ինչպիսի հարաբերություններ ենք ունեցել անցյալում, այդ բոլորը դնում ենք մի կողմ և փորձում ենք համագործակցել»:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ