14 Մարտի, Ուրբաթ, 2025
KFC

«Այն ընտրությունը, որը կատարել է Սերժ Սարգսյանն, իրեն արդարացնում է»

«ՀՀ կառավարիչը վարչապետն է լինելու, ով պատասխանատու է առաջին հերթին ՀՀ տարածքում, նաև Արցախում բնակչության ֆիզիկական անվտանգության համար»,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց ռազմաքաղաքական փորձագետ Հայկ Նահապետյանը՝ անդարադառնալով «Հանրապետականների» հայտարարություններին, թե նախագահ Սերժ Սարգսյանն անփոխարինելի է ղարաբաղյան կոնֆլիկտի բանակցությունների շարունակման համար, և ոչ ոք այդ հարցին այնպես չի տիրապետում, ինչպես ինքը: Նահապետյանն ընդգծեց, որ չկա որևէ մեկը, որ ի պաշտոնե թեկուզ ծանոթ լինի հարցի մանրամասներին, որքան հանրապետության գործող նախագահը:

«Ճիշտ է, ԶԼՄ-ներով պարբերաբար ներկայացվում է իրավիճակ, որի գնահատման ու պատճառների ուսումնասիրության համար ՀՀԿ-ն որևէ աղերս չունի, այսինքն՝ տնտեսական-քաղաքական գործընթացները, որ գնում են Հայաստանում, ուղղակիորեն կախված են մեր հարևաններից, համաշխարհային տնտեսական, բանկային գործընթացներից:

Եթե այստեղ իրավիճակը տիրապետելի է բոլոր ոլորտներում, եթե տնտեսության մեջ առաջընթաց կա, իսկ դա փաստում ենհ նույնիսկ միջազգային կազմակերպությունները, ապա դա փաստում է, որ այն ընտրությունը, որը կատարել է Սերժ Սարգսյանը, իրեն արդարացնում է: Ես հույս ունեմ, որ այդ տենդենցը կշարունակվի, և բոլոր խոչընդոտները, որ կան և որոնց պատճառով արդարության միջավայրի հաստատումն ու տնտեսության զարգացումը զարգանում են, պիտի իրենց լուծմանը հասնեն շատ կարճ ժամանակահատվածում»,-եզրափակեց նա:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ