25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

« Ժիրայրը չի վաճառվում և չի ծնկում». կին ազատամարտիկ

«Ազգի տականքը դատեց ազգի սերուցքին»,-Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ազատամարտիկ, Ժիրայր Սեֆիլյանի զինակից  ընկեր Աղավնի Սահակյանը:

Կին ազատամարտիկը զայրացած է՝ ոչ դատարան ունենք ու ոչ էլ արդարադատություն: Նրա խոսքով երիտասարդ դատավորը ուզում էր ծնկի բերել Սեֆիլյանին, սակայն դա անհնար էր.«Վաղը ինքը կծնկի Ժիրայրի առաջ: Ինքն էլ, իր երեխաներն են:Ժիրայրը ազնվական մարդ է, ասպետ է, որը թքած ունի դավադրության վրա: Ժիրայրը չի վաճառվում և չի ծնկում»,-ընդգծեց ազատամարտիկը:

Հիշեցնենք, որ հրապարակված վճռի համաձայն՝ Ժիրայր Սեֆիլյանը դատապարտվեց 10 տարի 6 ամիս ազատազրկման, Գեւորգ Սաֆարյանն էլ դատապարտվեց 4 տարվա ազատազրկման, դրան գումարվեց առաջին դատավճռի 2 տարի ժամկետը եւ վերջնական պատիժ սահմանվեց 5 տարի 6 ամիս ազատազրկում: Գործով Ներսես Պողոսյանը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, Գալուստ Գրիգորյանը՝ 3 տարի, Հրայր Թոփչյանը՝ 3 տարի, Սասունիկ Կիրակոսյանը՝ 3 տարի 6 ամիս, Հովհաննես Պետրոսյանը՝ 2 տարի ժամկետով ազատազրկման:

Մանրամասները՝ տեսանյութում։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ