19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Հայոց բանակի կազմավորման տարեդարձը համայն հայության տոնն է

Մեր ժողովրդի նորագույն պատմության մեծագույն ձեռքբերումներից մեկը հայոց բանակն է, որը կազմավորվեց ու կայացավ երկրի ու ժողովրդի համար չափազանց դժվարին ժամանակահատվածում, կազմավորմանն ու կայացմանը զուգահեռ պատերազմներով:

      Երկրապահ-կամավորականության մարտնչող ոգուց եւ հայ ժողովրդի անկախության ձգտումից ծնված մեր բանակը մշտապես յուրաքանչյուրիս հոգատարության կարիքն ունի: Մենք պարտավոր ենք  մեր բանակին վերաբերվել, ինչպես կվերաբերվենք մեր հարազատ զավակին, նրա ամեն մի օրը, քայլը պահելով մեր ուշադրության կենտրոնում: «Չսիրված երեխան լավ մարդ չի դառնում»,- խոսելով բանակի մասին` ասում էր բանակի հիմնադիր, ԵԿՄ հավերժ նախագահ, Սպարապետ Վազգեն Սարգսյանը:

       Յուրաքանչյուր ազգի հարատեւման առաջին պայմանը բանակն է: Բանակում ծառայելը մեծ պարտք է, իսկ հայոց հաղթանակած բանակում ծառայելը` պատասխանատվություն ու պատիվ:

       Բանակի օրվա եւ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ստեղծման 22-րդ տարեդարձի առթիվ շնորհավորում եմ ողջ հայ ժողովրդին` Հայաստանի, Արցախի, աշխարհասփյուռ հայությանը, բանակի կազմավորման տարիներին զոհված մեր հայորդիների ընտանիքներին, հերոսներ ծնած մեր հերոս մայրերին, Հանրապետության զինված ուժերի Գերագույն գլխավոր հրամանատարին, սպաներին ու զինվորներին:

       Առանձնահատուկ շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության եւ ազատագրված Արցախի սահմանները պաշտպանող զորքերին, սահմանապահ հայ ժողովրդին:

       Միասնական ժողովուրդն ու հզոր մարտունակ բանակն են երկրի կայունության ու խաղաղության ամուր երաշխիքը: Այդ խաղաղության ու կայունության համար նահատակվեցին մեր քաջարի մարտընկերները:      Արժանի ու պաշտպան լինենք խաղաղության, անկախության եւ ազգի միասնականության համար նահատակված մեր մարտական ընկերների պատգամին, միասնական եւ արժանավայել շարունակենք դիմակայել նոր մարտահրավերներին: Հավատանք ինքներս մեզ, մեր պետությանը, մեր բանակին, մեր նոր սերնդին` մեր երեխաներին, ովքեր երիտասարդ ու պատանի երկրապահների կեցվածքով համալրում են մեր բանակի շարքերը, դառնում մեր երկրի պահապանն ու տերը, ամրապնդում մեր հավատն ու վստահությունը վաղվա օրվա հանդեպ:

      Փառք հայոց հաղթանակած բանակին.

      Փառք հայ ժողովրդին.

      Հավերժ փառք հայրենիքի համար նահատակված հայորդիներին:

 

 

ՀՀ   ԵԿՄ    ՎԱՐՉՈւԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ,

           ԱՐՑԱԽԻ ՀԵՐՈՍ,

           ԳԵՆԵՐԱԼ-ԼԵՅՏԵՆԱՆՏ                                                 Մ.Ս. ԳՐԻԳՈՐՅԱՆ

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ