17 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

՛՛Մի՞թե պաշտպանության նախարարը կարող է ամեն տեղ լինել՛՛

”2013-ին բանակում մարդկային կորուստները 32%-ով նվազել են: Ընդհանուր առմամբ մենք կորուստների նվազում ունենք, բայց ամեն ինչ անելու ենք, որ կորուստները հասցնենք մինիմումի՛՛,-այսօր ասւլիսում ասաց ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանը: 

Նախարարն անդրադարձավ նաև կառավարության դիմաց յուրաքանչյուր շաբաթ բողոքող մայրերին, ովքեր բանակում իրենց որիդներին են կորցրել և նկատեց, որ ստեղծվել է հանձնաժողով այդ հարցերը քննարկելու համար, սակայն մինչև հիմա 3 դիմում է ներկայացվել:

Հարցին, թե ծնողները բողոքում են, որ նախարարը  վերջին անգամ մի ծաղիկ էլ չի դրել իրենց զոհված զինվորների շիրիմներին, Սեյրան Օհանյանը պատասխանեց. ՛՛Ես խոնարհվում եմ մեր զինվորների շիրիմներին, կարող եք տեսնել, թե որքան եմ այցելում մեր ընկերների շիրիմներին և վառ պահում նրանց հիշատակը, բայց մի՞թե պաշտպանության նախարարը կարող է ամեն տեղ լինել, իհարկե, ոչ։ Չգիտեմ որտեղ պետք է լինեմ, թող ասեն լինեմ՛՛:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ